Պետական բոլոր մարմինները պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնեն հակահամաճարակային կանոնների պահպանմանը: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը հիշեցրեց, որ դիմակների կրումը երեկ պարետի ընդունած որոշմամբ պարտադիր է արդեն նաև հանրային բաց վայրերում։
«Դիմակի գինը որոշակի անկում է արձանագրել: ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը զեկուցեց, որ որոշակի քայլերի արդյունքում դիմակների գների որոշակի անկում է գրանցվել և կա հույս, որ ավելի կիջնի։ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել, և մենք հույս ունենք, որ գնանկման պրոցեսը կշարունակվի»,- նշեց վարչապետը՝ հիշեցնելով՝ անհրաժեշտ է պահպանել բոլոր կանոնները, որ առողջապահական գերատեսչության բեռը թեթևանա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







