Հայաստանում հուլիսի 19-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևանում երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Մայրաքաղաքում ցերեկը կանխատեսվում է 34-36 աստիճան, երեկոյան՝ 27-29 աստիճան։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 25-29 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 25-28 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 31-34 աստիճան:
Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 21-26 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 21-25 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 22-26 աստիճանի, հովտային շրջաններում՝ 26-30 աստիճան: Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 24-28 աստիճան, նախալեռնային՝ 30-35 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 33-36 աստիճան, հովտային շրջաններում՝ 35-37 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի 35-37 աստիճան տաքություն։ Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 23-27 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 34-37 աստիճան։
Սյունիքի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 20-24, նախալեռնային շրջաններում 25-29 աստիճան, հովտային շրջաններում՝ 32-35 աստիճան։
Արցախում կանխատեսվում 28 աստիճան, հայտնում է Yandex.com-ը։
CSI-ից ԵՄ-ին կոչ են արել հասնել Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը
Ադրբեջանի կողմից հայ գերիների բանտարկությունն սպառնում է ոչ միայն գերիների, այլև Եվրոպայի անվտանգությանը, հայտարարել է Christian Solidarity International կազմակերպության պաշտպանության...































