Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:18

«Սրիկայություն», «նուրբ հարց է»․ կարծիք՝ հերոսների նկարները ջնջելու մասին

«Սրիկայություն», «նուրբ հարց է»․ կարծիք՝ հերոսների նկարները ջնջելու մասին

Երևանի քաղաքապետարանը շարունակում է մայրաքաղաքի փողոցներից ու գետնանցումներից հեռացնել գրաֆիտիներն ու որմնանկարները։ Այս գործընթացի շրջանակում մաքրվում են նաև Արցախյան պատերազմներում զոհված հերոսների դիմանկարները, ինչը հանրային հնչեղություն և տարակարծություն է առաջացրել։

Քաղաքային իշխանություններն այդ գործողությունները բացատրում են գետնանցումների մաքրման ու կանոնակարգման աշխատանքներով։ Միևնույն ժամանակ՝ հայտարարում են, որ այսուհետ քաղաքային տարածքներում նմանատիպ պատկերներ նկարելու համար անհրաժեշտ է լինելու իրենց հատուկ թույլտվությունը։

Զոհվածների հարազատներն անընդունելի են որակում այս մոտեցումը։ Հոգեբաններն զգուշացնում են՝ պատկերների հեռացումը հարազատների շրջանում կարող է հանգեցնել կորստի զգացողության խորացման, իսկ մշակութային գործիչներն ընդգծում են որպես քաղաքային հիշողության մաս դրանք պահպանելու կարևորությունը։

Մշակույթի գործիչներն, իրենց հերթին, նշում են, որ հերոսների դիմանկարները ժամանակի ընթացքում վերածվել են քաղաքային հիշողության անբաժանելի մասի և ենթակա են պահպանման։ Քաղաքական հարթակում կատարվածին արձագանքել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները՝ քննադատելով քաղաքային իշխանություններին և տեղի ունեցածը համարելով հերոսների հիշատակը միտումնավոր ջնջելու փորձ:

Armenia Today-ը հարցում է անցկացրել Երևանում՝ պարզելու, թե ինչպե՞ս են քաղաքացիները վերաբերվում այս գործընթացին և ինչպե՞ս պետք է պահպանել զոհված տղաների հիշատակը քաղաքային միջավայրում։

Քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը բացասաբար է վերաբերվում դիմանկարների հեռացմանը։ Քաղաքացիներից մեկը «սրիկայություն» է անվանել երևույթը և ասել, որ հասարակությունը պետք է դրա դեմ իր բողոքի ձայնը բարձրացնի։

«Սրիկայություն է։ Թուրքն այդպիսի բան կանի։ Քիչ են տարբերվում թուրքից»,- կարծիք է հայտնել քաղաքացին։


Քաղաքացիներից ոմանք դժգոհել են ոչ միայն Երևանի քաղաքապետարանի այս գործողություններից, այլ, ընդհանրապես, քննադատել են ներկայիս կառավարության շատ գործողություններ՝ հատկապես հունիսի 7-ի ընտրությունների ֆոնին։

«Չգիտեմ՝ ինչպես կանդրադառնա նկարների ջնջելը հասարակության վրա, բայց հաշվի առնելով վերջին ընտրությունները՝ վատ եմ վերաբերում դրան»,- ասել է քաղաքացին։


Կարծիք հայտնած մեկ այլ քաղաքացի ևս քննադատական վերաբերմունք է հայտնել այս համատեքստում և ափսոսանք՝ նահատակված տղաների համար։

«Մեր երկրում այնքան անհեթեթ բաներ կան, որ մի հատ ավել, մի հատ պակաս՝ բան չի փոխվի։ Ես ափսոսում եմ, որ այդ տղաները գնացին, զոհվեցին այդպիսի ժողովրդի համար»,- ցավ է հայտնել քաղաքացին։


Որոշ քաղաքացիների կարծիքով՝ հատկապես գետնանցումների պատերի վրա արված հերոս-տղաների դիմանկարներն այդքան էլ տեղին չեն, իսկ նրանց հիշատակը վառ պահելու համար այլ լուծումներ են առաջարկել։

«Պադզեմկեքում հերոսների նկարները դնելով՝ առանձնապես մեծ բան չեն անում։ Հիշատակի օրեր է պետք հայտարարել և նրանց սովորած դպրոցներում կամ համալսարաններում համապատասխան ստենդներ տեղադրել»,- կարծիք է հայտնել քաղաքացին։


Մեկ այլ քաղաքացու կարծիքով՝ Երևանում պատկերված հերոսների դիմանկարները մռայլ տրամադրություն են ստեղծում քաղաքում։

«Նկարները հիշեցնում են, և քաղաքն ավելի մռայլ է դառնում դրանից։ Ինձ թվում է՝ քաղաքում ուրախություն է պետք, որպեսզի բոլորս ուրախ ապրենք»,- դիրքորոշում է հայտնել քաղաքացին։


Հարցմանը մասնակցած որոշ քաղաքացիների կարծիքով՝ պետք է պահպանել քաղաքի ընդհանուր արտաքին տեսքին վերաբերող կանոնները։

«Երևի կան ընդհանուր կանոններ քաղաքի ընդհանուր տեսքի հետ  կապված, բայց եթե արդեն կային այդ նկարները, դրանք ջնջելու իմաստը չեմ կարող հասկանալ»,- տեսակետ է հայտնել քաղաքացին։


Քիչ թվով հարցված քաղաքացիներ խուսափել են կարծիք հայտնել, քանի որ հարցը զգայուն թեմայի է առնչվում և կարծիք են հայտնել, որ այն պետք է քննարկել զոհված տղաների ընտանիքների հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+