Հայաստանի առանձին շրջաններում հունիսի 25-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է 29-31 աստիճան, երեկոյան՝ 22-24 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 20-25 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 20-24, նախալեռնային շրջաններում՝ 25-28 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 18-22 աստիճան։
Լոռու մարզում սպասվում է 22-25 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 22-25, հովտային շրջաններում՝ 26-29 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 19-23, նախալեռնային շրջաններում՝ 24-29 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 28-30 աստիճան, հովտային շրջաններում՝ 29-32 աստիճան տաքություն։ Արմավիրում կեսօրին կդիտվի 29-32 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 18-22 աստիճանի, լեռնային շրջաններում՝ 29-32։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 18-21 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 22-25, հովտային շրջաններում՝ 29-33 աստիճան տաքություն։
Արցախում հունիսի 25-ին կանխատեսվում է անձրև, հայտնում է Yandex․com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կհասնի մինչև 23 աստիճան Ցելսիուսի, երեկոյան կնվազի մինչև 21 աստիճան: Քամին արևելյան է՝ 2-4 մ/վրկ արագությամբ։





































