Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+7°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 21:51

Խոցելի խմբերի անձանց աշխատանքի ընդունող գործատուների եկամտահարկը կսուբսիդավորվի

Խոցելի խմբերի անձանց աշխատանքի ընդունող գործատուների եկամտահարկը կսուբսիդավորվի

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է նախագիծ, որով առաջարկվում է պետական աջակցություն տրամադրել այն գործատուներին, որոնք աշխատանքի կընդունեն հաշմանդամության որոշակի կարգ ունեցող անձանց և կենսաթոշակառուներին։ Համապատասխան փաստաթուղթը կառավարության նիստում ներկայացրել է նախարար Արսեն Թորոսյանը։

Ըստ առաջարկի՝ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող և 63 տարեկանից բարձր անձանց աշխատանքի ընդունելու դեպքում մասնավոր ընկերությունները կստանան եկամտահարկի փոխհատուցում։ Արտոնությունը չի տարածվելու պետական համակարգի մարմինների վրա։

Նախագծով սահմանվում է փոխհատուցման հետևյալ կարգը. աշխատանքային առաջին 3 ամիսներին նախատեսվում է փոխհատուցել եկամտահարկի 50%-ը (առավելագույնը՝ 25 000 դրամ), իսկ 4-6-րդ ամիսներին՝ 100%-ը (առավելագույնը՝ 50 000 դրամ)։

«Եթե այդ աշխատանքային հարաբերություններն ավելի կայունանան, այսինքն՝ 1 տարին արդեն լրանա, ապա գործատուին 100 000 դրամի չափով միանվագ աջակցություն կլինի»,- պարզաբանել է Թորոսյանը։

Նախատեսվում է, որ ծրագիրը կգործարկվի 2027 թվականի հունվարի 1-ից։

Հնարավոր չարաշահումները և պայմանագրերի արհեստական վերակնքումները կանխելու նպատակով նախագծում ներառվել են սահմանափակումներ։ Մասնավորապես՝ թիրախային այս խմբերը չպետք է աշխատած լինեն տվյալ գործատուի մոտ վերջին 3 տարում, ինչպես նաև վերջին 3 ամսվա ընթացքում չպետք է ունեցած լինեն որևէ գրանցված աշխատանք։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+