Հայաստանի առանձին շրջաններում հունիսի 16-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է 28-30 աստիճան, երեկոյան՝ 22-24 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 20-25 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 20-23, նախալեռնային շրջաններում՝ 24-27 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 18-23 աստիճան։
Լոռու մարզում սպասվում է 22-26 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 23-26, հովտային շրջաններում՝ 26-30 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 18-22, նախալեռնային շրջաններում՝ 231-28 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 27-29 աստիճան, հովտային շրջաններում՝ 29-31 աստիճան տաքություն։ Արմավիրում կեսօրին կդիտվի 29-31 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 19-22 աստիճանի, լեռնային շրջաններում՝ 28-31։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 18-21 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 20-24, հովտային շրջաններում՝ 26-29 աստիճան տաքություն։
Արցախում հունիսի 16-ին կանխատեսվում է անձրև, հայտնում է Yandex․com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կհասնի մինչև 22 աստիճան Ցելսիուսի, երեկոյան կնվազի մինչև 19 աստիճան: Քամին արևելյան է՝ 2-3 մ/վրկ արագությամբ։






































