Երևանի Կենտրոնի թաղապետարանն զգուշացրել է օտարերկրացի մուրացիկ երեխաների առկայության մասին։
Երեխաներին հայտնաբերել են վարչական շրջանի երեխաների և սոցիալական պաշտպանության բաժնի աշխատակիցները շրջայցի ընթացքում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ կենտրոնական բաժնի հետ համագործակցությամբ նրանց տեղափոխել են երեխաների շուրջօրյա խնամքի կենտրոն, նշված է հաղորդագրության մեջ։
Վարչական շրջանից հայտնել են նաև, որ երեխաները խնամքի կենտրոնում կգտնվեն ժամանակավորապես` չհստակեցնելով, թե որքան ժամանակ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







