ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռուսաստանի ժողովրդական նկարիչ Գեորգի Ֆրանգուլյանին ծննդյան 75-ամյակի կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից։
«Տաղանդավոր նկարիչ, քանդակագործ, տարբեր ժանրերում և տեխնիկաներում ստեղծված վառ, ինքնատիպ աշխատանքների հեղինակ, Դուք հասել եք միջազգային լայն ճանաչման։ Կարևոր է, որ այսօր էլ Ձեր ստեղծագործական նախագծերը միշտ հետաքրքիր են, ոչ սովորական և պահանջված», — ընդգծել է նախագահը:
Պուտինը նկարչին առողջություն և ոգեշնչում է մաղթել։
Գեորգի Ֆրանգուլյանը ծնվել է 1945 թվականի մայիսի 29-ին Թբիլիսիում։ 2011 թվականին նրան շնորհվել է ՌԴ ժողովրդական նկարչի կոչում: Պարգևատրվել է «Պատվո նշան» (1986) և «Բարեկամության» (2019) շքանշաններով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







