ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հայտնել է «Վազգեն Ամյան Սերյոժայի» Ա/Ձ-ում ստուգումների ընթացքում «Դինոզավր» անվամբ խաղալիքի բաղադրության մեջ երեխաների առողջության համար վտանգավոր (թունավոր) նյութերի հայտնաբերման մասին:
Իրականացվել է խաղալիքի նմուշառում: Տեսչական մարմինը հանձնարարել է հետ կանչել նշված անվանմամբ խաղալիքը և ոչնչացնել։
Տեսչական մարմինը հորդորում է բոլոր սպառողներին, ովքեր ձեռք են բերել այս խաղալիքից, կապ հաստատել տեսչական մարմնի հետ և վերադարձնել դրանք՝ խուսափելով երեխաների առողջության համար հնարավոր վնասներից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







