Նոր կորոնավիրոսով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում ՀՀ պարետի որոշմամբ թույլատրվեցին տնտեսական գործունեության մի շարք ոլորտներ, աշխատում է նաև հանրային տրանսպորտը՝ պարտադիր դիմակ և ձեռնոցներ կրելու նորմերի պահպանմամբ:
Այս օրերին քաղաքացիներից յուրաքանչյուրն իր համար մոտավոր հաշվարկներ է կատարում, թե ինչ տեսք ունի ընտանիքի՝ ձեռնոցների ու դիմակների համար նախատեսված բյուջեն:
Armenia Today–ը ինֆոգրաֆիկայի տեսքով ընդհանրացրել է, թե յուրաքանչյուր ընտանիք մեկ օրվա և մեկ ամսվա կտրվածքով որքան գումար է ծախսում դիմակ ու ձեռնոց գնելու համար:
Մեր հաշվարկը սկսել ենք հետևյալ մեկնարկային կետից՝
Ձեռնոցը միջինում արժե 60 դրամ, դիմակը՝ 200 դրամ:
- 2 զույգ ձեռնոց, 2 դիմակ՝ տուն-աշխատավայր ճանապարհին
- 2 զույգ ձեռնոց, 2 դիմակ՝ աշխատավայրում
Ստացվում է՝
- 1 աշխատանքային օրվա ընթացքում 4 զույգ ձեռնոցի և 4 դիմակի համար՝ 1040 դրամ:
- Ոչ աշխատանքային օրը՝ խանութ, դեղատուն այցելելու համար՝ 520 դրամ (2 զույգ ձեռնոց, 2 դիմակ):
Այսինքն՝ 1 ամսվա կտրվածքով 100 զույգ ձեռնոցի և 100 դիմակի համար ծախսվում է 26000 դրամ: Ընտանիքի 2 աշխատող անձանց դեպքում ՝ 52000 դրամ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







