Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+4°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:07

«Բոլորս Դավիթ Մինասյան ենք»․ աշակերտին ազատելու պահանջով նստացույցը 2-րդ օրն է շարունակվում

«Բոլորս Դավիթ Մինասյան ենք»․ աշակերտին ազատելու պահանջով նստացույցը 2-րդ օրն է շարունակվում

Գլխավոր դատախազության մոտ 2-րդն օրն է՝ մի խումբ ծնողներ շարունակում են նստացույցը՝ եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպից հետո կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանին ազատելու պահանջով։ Ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։

Armenia Today-ին նստացույցի մասնակիցներից հայտնել են, որ անընդունելի են համարում առողջական խնդիրներ ունեցող Մինասյանին հիվանդանոցից կալանավայր տեղափոխելը։

«Հասել ենք իրավիճակի, երբ մարդը կարող է եկեղեցում աղոթելիս ձերբակալվել՝ առանց բավարար հիմքերի և առանց մեղքն ապացուցելու։ Մարդն աղոթք է արել, այդ պահին, մեր ընկալմամբ, միջամտություն է տեղի ունեցել, ստացել է հարված, որի հետևանքով ձեռք է բերել գանգուղեղային վնասվածք»,- նշել է նստացույցի մասնակիցներից մեկը։

Ակցիայի մասնակիցները հավելել են, որ Մինասյանը դպրոցական է, ով այս պահին պետք է լիներ ուսումնական գործընթացում։

Ակցիայի մասնակիցները հավելել են, որ կալանքը բացասական հետևանքներ կունենա նաև ուսումը շարունակելու տեսանկյունից։

Նստացույցի մասնակից Սաիդա Պողոսյանը նշել է, որ հիվանդանոցից դուրս գրելու որոշումը կայացվել է բժշկական հաստատության կողմից և բժիշկներից ոչ ոք հրապարակային չի հայտարարել, որ Դավիթը գտնվում է ծանր վիճակում։ Այդուհանդերձ, նրա խոսքով, ակնայտ է, որ Մինասյանի «կյանքին կարող է վտանգ սպառնալ, և այդ պատասխանատվությունը հնարավոր չէ անտեսել»։

«Այդուհանդերձ, հարց է առաջանում՝ արդյոք հնարավո՞ր է նման վիճակում գտնվող անձին պահել կալանավայրում՝ նույնիսկ բժշկական հսկողության պայմաններում։ Մեր կարծիքով՝ Դավիթը պետք է շարունակեր մնալ հիվանդանոցում»,- նկատել է նա։

Պողոսյանը բոլոր քաղաքացիներին կոչ է արել միանալ նստացույցին՝ թեկուզ կարճ ժամանակով։

«Ովքեր նույնիսկ հինգ րոպե ժամանակ ունեն, կոչ եմ անում գալ և կանգնել այստեղ՝ ի աջակցություն Դավիթի ընտանիքի, որն իրեն անզոր է զգում»,- ասել է Պողոսյանը։

Մինասյանի և Փաշինյանի միջև միջադեպ էր տեղի ունեցել մարտի 29-ին՝ Սուրբ Աննա եկեղեցում՝ պատարագի ընթացքում։ Ըստ տեսանյութերի՝ նա Փաշինյանին ասել էր, որ «ինքն ուզում է մեջտեղում կանգնել»։ Արդյունքում՝ քաշքշոց էր սկսվել։ Տեսանյութերից մեկում բարձրացված ձեռք էր երևում, իշխանական շրջանակները հայտարարել էին, որ այն ուղղված էր վարչապետին։ Մինասյանի փաստաբաններն ավելի ուշ տեսանյութ էին հրապարակել, ուր երևում էր, թե ինչպես է Փաշինյանի անվտանգության աշխատակիցներից մեկը հարվածում տղային։

Դեպքի առնչությամբ ձերբակալվել էին Մինասյանը, իր երկվորյակ եղբայրը՝ Միքայել Մինասյանը, և «Համահայկական ճակատ» շարժման հիմնադիր Գևորգ Գևորգյանը, վերջիններիս ազատ էին արձակել՝ գրավի ու բացակայելու արգելքի հիմքով։ Դավիթ Մինասյանին 2 ամսով կալանավորելու որոշում էր կայացվել, նրան ավելի ուշ հիվանդանոց էին տեղափոխել, իսկ ապրիլի 13-ին՝ կալանավայր։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+