Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:46

«Չեմ ընդունում», «լավ տղա է», «ինքն իրեն է վիրավորում». քաղաքացիները՝ վարչապետի խոսույթի մասին

«Չեմ ընդունում», «լավ տղա է», «ինքն իրեն է վիրավորում». քաղաքացիները՝ վարչապետի խոսույթի մասին

Խորհրդարանական ընտրություններից երկու ամիս առաջ քաղաքական հռետորաբանության սրացման նոր փուլ է սկսվել. հրապարակային ելույթներում փաստարկներին փոխարինելու են եկել անձնական վիրավորանքները։

Վերջին շրջանում հանրային քննարկումների կենտրոնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսույթը, որտեղ ընդդիմախոսների հասցեին հնչում են կոշտ ու վիրավորական արտահայտություններ։

Փաշինյանը, արձագանքելով գործարար Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչների թեզին, թե վարչապետը վախենում է իրենց ուժից և դրա համար արհեստական խոչընդոտներ է ստեղծում, ասել է. «Վախենում եմ մինչև տարվա վերջ միլիարդատիրոջից դառնաս բոմժ»։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը, արձագանքելով, ամոթանք է տվել՝ ասելով. «բա սա վարչապետի խոսո՞ւյթ է» և պատասխանել, որ նման մարդը «հոգով է բոմժ»։

Armenia Today-ը մայրաքաղաքի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիներն արդյոք նորմա՞լ են համարում նման պահվածքը։

Հարցման մասնակիցների մեծ մասը դեմ է արտահայտվել Փաշինյանի բառապաշարին՝ նշելով, որ երկրի առաջին դեմքի կողմից նման խոսույթը տհաճություն է առաջացնում։

«Այդ լեքսիկոնը, որով խոսում է, նախևառաջ իրեն է վերաբերում։ Եթե վիրավորում է ժողովրդին, ինքն իրեն է վիրավորում»,- ասել է քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի վարչապետի խոսքերը որակել է որպես երկրի ղեկավարին ոչ հարիր պահվածք և տակտի բացակայություն։

«Իսկ քաղաքականությանն, առհասարակ, չեմ հետևում, տհաճություն է պատճառում»,- նշել է նա։

Քաղաքացիներից մեկի խոսքով՝ վարչապետի կողմնակից է, սակայն սխալ է համարում նրա կողմից նման արտահայտությունները։

«Եթե նման բաներ է ասել, ճիշտ չի արել»,- հավելել է նա:

Մեկ այլ քաղաքացի հայտնել է, որ չի լսել վերջին կոշտ հայտարարւթյոգնները, բայց անկախ դրանից՝ համոզված է, որ «վարչապետը լավ տղա է, լավ բաներ է անում»։

Ազգային ժողովն ապրիլի 7-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել էր Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով կարգելվի կուսակցությունների դաշինքի անվան մեջ անձնանուններ կիրառել։ ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը խորհրդարան էր ներկայացվել ապրիլի 6-ին: Օրինագիծը մշակվել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորների կողմից։

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունից նույն օրը հայտարարել էին, որ նախագիծն «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի դեմ է՝ հաշվի առնելով, որ անվան մեջ անձնանուն կա։

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+