Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+3°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 19:14

«Շատ վատ», «ի՞նչ է արել, որ դատում են», «չգիտեմ». քաղաքացիները՝ Կարապետյանի կալանքը երկարաձգելու մասին

«Շատ վատ», «ի՞նչ է արել, որ դատում են», «չգիտեմ». քաղաքացիները՝ Կարապետյանի կալանքը երկարաձգելու մասին

Քաղաքացիները Armenia Today-ի հարցման ժամանակ արտահայտել են իրենց վերաբերմունքը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի տնային կալանքի երկարաձգման նկատմամբ։

Մարտի 14-ին դատարանը մեկ ամսով երկարաձգել էր Կարապետյանի տնային կալանքը։ 2025 թվականի հունիսին դատարանը կալանավորել էր Կարապետյանին՝ եկեղեցու դեմ կառավարության կողմից իրականացվող արշավը քննադատելուց հետո։ Կալանավորումից հետո գործարարը հայտարարել էր «Մեր ձևով» շարժման մեկնարկի մասին։

Վեց ամսից ավելի կալանքից հետո Հակակոռուպցիոն դատարանը նրան տնային կալանքի էր ենթարկել անցյալ տարվա դեկտեմբերի 30-ին։

Փետրվարի 11-ին շարժումից ստեղծված «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը միաձայն նրան ընտրել էր նախագահ և հայտարարել վարչապետի թեկնածու հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում։

Հարցվածների մեծամասնությունը բացասաբար է գնահատել դատարանի որոշումը՝ երկարաձգելու նրա տնային կալանքը՝ նշելով Կարապետյանի դեմ գործի անհիմ լինելն ու քաղաքական ենթատեքստը։

Որոշ հարցվածներ նաև նշել են կապը գործարարի նկատմամբ քրեական հետապնդման և հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների միջև։

«Ընտրությունների նախաշեմին արհեստական խոչընդոտներ են ստեղծում»,- ասել է քաղաքացիներից մեկը։

Ոմանց համար կալանքի պատճառներն անհասկանալի են: «Կարո՞ղ եք ինձ բացատրել՝ ի՞նչ է նա արել, որ որոշել են բանտարկել»,- նշել է հարցվածներից մեկը:

Մեկ այլ քաղաքացի հավելել է, որ չի հասկանում՝ «արդյոք նա որևէ հանցագործություն կատարե՞լ է»։

Մի քանի քաղաքացի հրաժարվել է մեկնաբանել իրավիճակը՝ նշելով, որ այն համարում են քաղաքական գործընթացների մաս։

«Չգիտեմ, դա իրենց գործն է, ոնց համարում են ճիշտ, այդպես էլ կանեն, բայց ես ուզում եմ՝ բոլոր լավ մարդիկ ազատ արձակվեն», — ասել է հարցման մասնակիցներից մեկը:

Մեկ այլ մասնակից էլ նշել է, որ սա ընտրություններից առաջ քաղաքական հետապնդման դեպք է։ Մեկ ուրիշի կարծիքով՝ տեղի ունեցողը «խաղ է»։

Այլ հարցվածներ նշել են, որ կալանքին վերաբերվում են չեզոք կամ դրական, սակայն, միևնույն ժամանակ, չեն կարողացել հստակեցնել, թե կոնկրետ ինչում է մեղադրվում Կարապետյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+