Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:00

Թոշակները և բյուջեի «սև արկղը»

Թոշակները և բյուջեի «սև արկղը»

«Համահայկական ճակատ» շարժման մասնակիցները մարտի 5-ին կառավարության շենքի դիմաց խորհրդանշական սև արկղով բողոքի ակցիա են իրականացրել։

Ակցիայի շրջանակում «սև արկղը», ի տարբերության ավիացիայի, խորհրդանշում էր բաց նամակ՝ ուղղված Հայաստանի գործադիր մարմնին՝ պարզելու բյուջեին վերաբերող որոշ հարցեր։

Ակցիայի մասնակիցները դրա մեջ լցրել էին թղթի վրա գրված բազմաթիվ հարցեր այն մասին, թե ինչո՞ւ հենց ընտրություններից մի քանի ամիս առաջ կառավարությունը որոշեց 10 000 դրամով բարձրացնել 600 000 կենսաթոշակառուի ամսական կենսաթոշակը, ինչպես նաև իմանալ և հասարակությանը թափանցիկ կերպով ներկայացնել կառավարության տարբեր անդամների ստացած պարգևավճարների չափը։

«Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզաննա Ստեփանյանն արկղից մեկ-մեկ հանում էր հարցերը և ընթերցում դրանք։

Զուգահեռ՝ կառավարության նիստում ընդունվել է կենսաթոշակները բարձրացնելու մասին հարցը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ թոշակները բարձրացնելուն նպաստել են նաև պետական համակարգի պարգևավճարները, պետծառայողները մոտիվացված են աշխատել և նախատեսվածից ավելի արդյունք ապահովել:

Ի դեպ՝ Ֆինանսների նախարարությունը մտավախություններ ուներ նախագծի, մասնավորապես 78 միլիարդ դրամ հավելյալ ծախսերի շուրջ: Ըստ գերատեսչության՝ այս քայլը ռիսկային է, քանի որ ֆինանսավորման աղբյուրները հստակ չեն: Ֆիննախը նախագծում նաև շեշտել էր, որ հաշվի առնելով առողջության համընդհանուր ապահովագրության համակարգից բխող ծախսերով պայմանավորված զգալի ֆիսկալ ճնշումները և բազմաթիվ այլ ուղղություններով հավելյալ ծախսերը՝ սա բավականին ռիսկային է:

Կառավարության նիստին, սակայն, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ասել է, որ նախարարության հետ քննարկել են բոլոր այս հարցերն ու գտել են լուծումը: Ըստ Խաչատրյանի՝ առաջին քայլով հատկացումները կատարելու են եռամսյակային կտրվածքով, որ տարվա ընթացքում ֆինանսական կառավարելիությունը մշտապես լինի իրենց տեսադաշտում ու խելամիտ կարգավորումների ներքո: Որպես երկրորդ քայլ՝ փոխվարչապետը նշել է՝ վստահ են, որ ավելի բարձր տնտեսական աճը բազայի վրա նոր հարկային եկամուտներ է բերելու:

Մանրամասները՝ տեսանյութում

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+