Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:58

«Փառքի անկյունների» փոխարեն՝ զինանշան և «Լավ սովորիր» կարգախոս. ԶԼՄ-ն ԿԳՄՍ-ի նոր հրահանգի մասին է հայտնել

«Փառքի անկյունների» փոխարեն՝ զինանշան և «Լավ սովորիր» կարգախոս. ԶԼՄ-ն ԿԳՄՍ-ի նոր հրահանգի մասին է հայտնել

ԿԳՄՍ նախարարությունը գրություն է ուղարկել դպրոցներ՝ պահանջելով հեռացնել արցախյան պատերազմներում զոհվածների Փառքի անկյունները և դրանք փոխարինել Հայաստանի զինանշանով ու դրոշով՝ «Լավ սովորիր, որ լավ ապրես» գրությամբ, գրել է «Հրապարակ»-ը։

Թերթը հիշեցնում է, որ նմանատիպ տեղեկություններ էին շրջանառվել երկու տարի առաջ, սակայն այն ժամանակ հանրության բողոքի ալիքից հետո գործընթացը կանգ էր առել: Այժմ, ըստ պարբերականի, իշխանությունները փորձում են կրկին առաջ մղել այդ նախաձեռնությունը:

Պարբերականի տեղեկություններով՝ գործընթացն իրականացնելու պատասխանատվությունը դրվել է մարզպետների վրա, քանի որ որոշ տնօրեններ հրաժարվում են ինքնակամ կատարել այդ «ապազգային որոշումը»:

ԿԳՄՍՆ-ից 2024-ին Armenia Today-ին մեկնաբանել էին տեղեկությունները, թե գերատեսչությունը հրահանգել է ապամոնտաժել դպրոցներում Փառքի անկյունները։ Նախարարությունից դա անհեթեթ սուտ էին որակել: ԿԳՄՍՆ տեղեկատվության բաժնի պետ Կարինե Մանուկյանն ասել էր՝ հատուկ ուսումնասիրություն չեն անցկացրել, սակայն հանրապետության դպրոցներում մեծ թափով վերանորոգման աշխատանքներ էին կատարվում, որի պատճառով կարող էր նման դեպք լինել։

Մամուլը նախորդ ամիս՝ հունվարին, հայտնել էր, որ Հայաստանի իշխանությունները փորձել են խանգարել «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ի և «Մունք» տեխնոդպրոցի մշակութային մեծ միջոցառումը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+