Ինչպես և խոստացել էի՝ եզակի ցեղատեսակի Սիմբա անունով առյուծն արդեն իսկ Երևանի կենդանաբանական այգում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ կից հրապարակելով տեսանյութ:
Ավելի վաղ Գագիկ Ծառուկյանը հայտնել էր, որ եզակի ցեղատեսակի Սիմբա անունով առյուծի մասին անձամբ է մշտապես հոգ տարել ու խնամել և Հունիսի 1-ին ընդառաջ պարտաստվում է նվիրել նրան Երևանի կենդանաբանական այգուն:Նա հույս էր հայտնել, որ հազարավոր մանուկներ բնության այս հրաշալիքին տեսնելով ու շփվելով էլ ավելի կսիրեն բնությունն ու կենդանական աշխարհը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







