Արաբական Միացյալ Էմիրությունները մարդասիրական օգնություն է տրամադրում ՀՀ մարզերի կարիքավոր ընտանիքներին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ հայտնելով, որ շարունակվում են նոր տիպի կորոնավիրուսի համավարակի սոցիալական հետևանքների մեղմմանն ուղղված միջոցառումները:
«Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատան նախաձեռնությամբ, Խալիֆ բն Զայեդ ալ-Նահյան մարդասիրական կազմակերպության աջակցությամբ և ՀՀ Արտաքին գործերի, Աշխատանքի և սոցիալական հարցերի, ինչպես նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ համագործակցությամբ իրականացվում է բարեգործական ծրագիր, որի շրջանակներում Հայաստանի մարզերում բնակվող բազմաթիվ կարիքավոր ընտանիքներ ստանում են առաջին անհարժեշտության սննդամթերքի արկղեր»,- գրել է Պետրոսյանը։
Նա տեղեկացրել է, որ Կոտայքի մարզում այսօրվանից մեկնարկեցին օգնության բաշխման գործընթացները: Բաշխումը կատարվում է Կոտայքի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության ստացած և մշակված դիմումների հիման վրա:
Մարզպետը հայտնել է, որ օգնություն կտրամադրվի շուրջ 70 ընտանիքի և շնորհակալություն հայտնել ԱՄԷ դեսպանատանը նման մարդասիրական քայլի համար:
https://www.facebook.com/PetrosyanRomanos/posts/847477422429742?__xts__[0]=68.ARBUaZF_sJwUY4LjIha-dWcY_hPNOZD8zEi1LEWHmoDfqX5imJmXIsvlwA39ZwKTQf8rCWEuaj33WlFDe9ZQwXb6rNULokNL7fkBcNcXxlkFFWf_j5SCvXp1HlC3O70yr8toUA27Vv2Ar-z2MFZOuuB9l4kmYtPTC6P3ZBdnlmD4zsz9OCA1jusOMAuoC3GgAC7BnymeYX3dSlFMeWx3O_H72MFUC0UU-F9nO3Cav4tlJ3pUQtMoMdffyRoX3OWLXK5gSh3lfkXdWdLNcT6kO9R18opVEadW1LZvwFjk7l5uS3K-ldRAuESiAxrwiLCAHHnVHek25GVSU6-ImrG0dX0&__tn__=-R
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







