Փրկարարները հղի կնոջը տեղափոխել են բժշկական կենտրոն, քանի որ ձնաբքի պատճառով ավտոճանապարհը փակ էր, և շտապօգնության ավտոմեքենան չէր կարողանում մոտենալ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Ըստ հաղորդագրության՝ ժամը 11։52-ին ՆԳՆ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Այրք գյուղի 1-ին փողոցի տներից մեկի հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։





































