Ռեստորանային համալիրների, հանդիսությունների սրահների սեփականատերերը, աշխատակիցները, երգիչները, երաժիշտները, հանդիսավարները, հանդիսություններ նկարահանողները Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում:
Նրանք խնդրանքով դիմում են ՀՀ պարետ Տիգրան Ավինյանին՝ իրենց ևս թույլ տալ գործունեություն ծավալել՝ պահպանելով անվտանգության կանոնները։
Ակցիայի մասնակիցներից մեկը, ով ասաց, որ հանդիսավար է, նշեց, որ չի կարելի Հայաստանը համեմատել այլ երկրների հետ, որտեղ նույնպես այդ ոլորտները չեն աշխաում, որովհետեւ «Ոչ մի ուրիշ երկրում 200 հոգով հարսանիք չեն անում, դհոլ-զուռնայով զինվոր չեն ճանապարհում»:
Նա ընդգծեց, որ սա հավաք չի, ուղղակի եկել են խնդրեն կառավարությանը լսել իրենց ձայնը. «Մեզ հետաքրքիր է, թե երբ են բացվելու ռեստորանները, երբ ենք սկսելու աշխատել: 20 հոգանոց միջոցառումներով ռեստորանը նույնիսկ իր օդափոխության ծախսերը չի կարող փակել: Ավելի լավ է փակ մնա, քան փակվի»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Ոստիկանության աշխատակիցն ակցիայի մասնակիցներին 5 րոպե ժամանակ տվեցին, որ հավաքը դադարեցնեն, որից հետո մարդկանց բերման կենթարկեն ոստիկանություն:
Մինչ պարետատունը ընդունել էր նրացից երեքին, որպեսզի լսեր պահանջները, ոստիկանությունը դրսում սպասողներին բերման ենթարկեց։
«Մեր պահանջները չի կատարվում, սոցիալական հեռավորություն չեն պահում։ Ոստիկանը հինգ հարյուր անգամ չի ասելու», — ասաց ոստիկանության աշխատողը։
Այս պահին կառավարության դիմաց են եկել ԱԺ պատգամավորներ Անի Սամսոնյանը, Գևորգ Գորգիսյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







