Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 16:49

ՀԷՑ-ում պարգևավճարներն ու վարկերի տոկոսները չեն մտել հոսանքի սակագնի մեջ. Ղազինյան

ՀԷՑ-ում պարգևավճարներն ու վարկերի տոկոսները չեն մտել հոսանքի սակագնի մեջ. Ղազինյան

ՀԷՑ-ի կողմից վերցրած վարկային պարտավորության տոկոսները որևիցե պարագայում չեն մտել սակագանի մեջ և չեն վճարվել սպառողների կողմից, հայտարարել է «Հայաստանի էլեկտրական ցանցերի» նախկին գլխավոր տնօրենի տեղակալ Դավիթ Ղազինյանը՝ մեկնաբանելով այն պնդումները, որ պարգևավճարներն ու վարկի տոկոսները, ենթադրաբար, ներառված էին սակագնի մեջ։

«Կա երկու տարբերակ․ կա՛մ կառավարության ղեկավարը գիտի և մոլորեցնում է ժողովրդին, կա՛մ իրեն զեկուցող կոմպետենտ մարդիկ խաբել են իրեն։ Հիմա եթե շատ արագ այդ կոմպետենտ մարդիկ չազատվեցին աշխատանքից, նշանակում է՝ իմ ասած առաջին վարկածն է, ուղղակի մոլորեցնում են ժողովրդին»,- նշել է նա։ 

Ղազինյանն ընդգծել է, որ բոլոր վճարված պարգևավճարները նվիրաբերվել են բարեգործական նպատակներով։ Նա նաև նշել է, որ ՀԷՑ-ի պարգևավճարները վճարվել են ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի անձնական միջոցներից, այլ ոչ թե սակագնից։

«Նրանք փորձում են վարկաբեկել Կարապետյանին, և այս գործընթացում նրանք չեն խուսափում որևէ միջոցից՝ բացահայտորեն մոլորեցնելով մարդկանց»,- ասել է Ղազինյանը։

Նա նաև հայտարարել է, որ պարգևավճարները վճարելիս հարկային պարտավորությունները լիովին կատարվել են։ Ղազինյանը պնդել է, որ նույնիսկ այս դեպքում ընկերությունը գործել է օրենքի խիստ շրջանակներում, և այն պնդումները, որ այդ վճարումները կամ վարկի տոկոսները, ենթադրաբար, ներառվել են սակագնի մեջ և վճարվել են բնակչության կողմից, չեն համապատասխանում իրականությանը։

«Հիմա 6 ամիս դուք եք կառավարում, ո՞ւր են ձեր, այսպես ասած, էկոնոմիաները, քիչ ծախսերը, ո՞ւր են դրանց ավելցուկները։ Այսինքն՝ չկա, եթե լիներ, ենթադրվում է, որ պետք է լիներ սակագնի իջեցում։ Հիմա հարց է առաջանում․ ընտրություններից հետո, եթե հաղթեցին, ի՞նչ է լինելու։ Պարզ բան, ուղղակի թանկանալու է սակագինը, որովհետև տարբերակ չկա։ Կարապետյանի պարագայում արդեն 10 տարի չի թանկացել, ևս 10 տարի խոստացել էր չթանկացնել»,- նշել է նա։ 

Ղազինյանը հավելել է, որ ՀԷՑ-ին, իր կանխատեսումների համաձայն, վատ վիճակ է սպասվում, որն արդեն իսկ նկատելի է։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+