Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+1°
  • Կապան+8°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 20:15

Շաբաթվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար

Շաբաթվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար

Ձեզ ենք ներկայացնում շաբաթվա՝ դեկտեմբերի 22-28-ի աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար։

Խոյ

Այս շաբաթ կարող է առաջանալ նոր գործունեությամբ զբաղվելու հնարավորություն։ Արժե որոշ բաների այլ տեսանկյունից նայել և երբեմն ընդունել նույնիսկ ձեզ համար ոչ այնքան հաճելի որոշումներ։ Լավ շաբաթ է նախագծեր հաստատելու և արդյունքներ ամփոփելու համար։ Հանգստյան օրերին ձեզ ամբողջությամբ կկլանի նախատոնական եռուզեռը։

Ցուլ

Տարվա ավարտին կուտակված խնդիրներն ստիպված կլինեք լուծել ինքնուրույն․ ուրիշների աջակցությանը հույս դնել պետք չէ։ Այդուհանդերձ, դուք կկարողանաք հաղթահարել դրանք, ինչը կբարձրացնի ձեր ինքնագնահատականը։ Փորձեք կարգավորել անհետաձգելի գործերը։ Նոր հանդիպումներն ու տպավորությունները ձեզ կուրախացնեն։ Կորպորատիվ միջոցառմանը ժամանակը կանցկացնեք ուրախ։

Երկվորյակներ

Ձեզ անհրաժեշտ կլինեն ուշադրություն ու իմաստնություն։ Մի անտեսեք մանրուքները․ թվացյալ աննշան հարցերի լուծումը կարող է անսպասելի դրական արդյունք տալ։ Ցանկալի է դադարել խրվել զգացմունքների հոսքի մեջ և պարզապես գործ անել։ Ստեղծագործական նախագծերը հաջողություն կբերեն։ Ձեր կյանքում շատ կլինեն ուրախությունը, երեկույթները և ռոմանտիկան։

Խեցգետին

Այս շաբաթ հաջողությունը կուղեկցի մասնագիտական գործունեությանը։ Երկուշաբթի օրը լավ է զբաղվել միայն ընթացիկ գործերով։ Պետք է խուսափել քիչ ծանոթ մարդկանց հետ շփումներից, հատկապես՝ գործնական ոլորտում․ չեն բացառվում խաբեություններն ու մանիպուլյացիաները։ Շաբաթվա կեսերին դուք կդառնաք գաղափարների և ծրագրերի յուրօրինակ գեներատոր՝ թե՛ ձեզ, թե՛ շրջապատի համար։ Հանգստյան օրերին զարդարեք տունը, գնեք մնացած նվերները։

Առյուծ

Շատ բան կհաջողվի, հատկապես, եթե հաճելին համադրեք օգտակարի հետ։ Սակայն, հնարավոր են, նաև սուր և անկանխատեսելի իրավիճակներ, ուստի կարևոր է արագ և վստահ որոշումներ կայացնել։ Շփվելու և դիվանագիտության շնորհիվ կկարողանաք ամրապնդել թե՛ գործնական, թե՛ անձնական կապերը։ Փորձեք չանհանգստանալ հարազատների հետ լարված հարաբերությունների պատճառով․ տոների ընթացքում ամեն ինչ կհարթվի։

Կույս

Այս շաբաթ ձեր բազմաթիվ կարողություններից ամենապահանջվածը կլինի դիվանագիտական հմտությունը։ Կարևոր է ժամանակին լռել։ Մի փորձեք առաջատար դառնալ, ուշադրությունը ձեզ վրա չկենտրոնացնեք։ Ավելի լավ է մնալ ստվերում։ Մի կենտրոնացեք մեկ հարցի վրա․ եթե իրավիճակը չի լուծվում, թողեք այն ավելի հարմար ժամանակի։ Հանգստյան օրերին մանր զիջումները կօգնեն պահպանել խաղաղություն ու բարեկեցություն ընտանիքում։

Կշեռք

Այս շաբաթը հատկապես բարենպաստ է ստեղծագործության համար՝ ցանկացած դրսևորմամբ։ Ցանկության դեպքում կարող եք զգալիորեն փոխել ձեզ շրջապատող աշխարհը։ Հնարավոր են նաև փոփոխություններ անձնական կյանքում․ չի բացառվում, որ հասկանաք՝ ձեր կողքին գտնվող մարդը հենց նա չէ, ով ձեզ պետք է։ Դեռ ժամանակ կա Նոր տարին նոր շրջապատում դիմավորելու համար։

Կարիճ

Այս շաբաթ փորձեք նվազեցնել աշխատանքի ծավալը և սկսեք պատրաստվել տոներին։ Դուք արդեն բավականին շատ եք անում, և ղեկավարությունը դա գնահատում է։ Լսեք ընկերների խորհուրդները․ նրանք կարող են նկատել այն, ինչ դուք չեք տեսնում՝ իրավիճակի մեջ ամբողջությամբ խորասուզված լինելու պատճառով։ Շաբաթվա երկրորդ կեսը նվիրեք հանգստին և զվարճանքին, ձեռք բերեք նոր տպավորություններ։

Աղեղնավոր

Եթե ցանկանում եք արդյունքների հասնել, պետք է գործել մեղմ, բայց հաստատակամ։ Մի շեղվեք ընտրած ճանապարհից և մի նստեք ձեռքերն իջեցրած, նույնիսկ եթե վստահ եք, որ հաջողության համար անհրաժեշտ ամեն ինչ արդեն արված է։ Ձեր ակտիվությունից է կախված ծրագրերի իրականացումը։ Հանգստյան օրերին նվերներ գնեք հարազատների համար։

Այծեղջյուր

Այս շաբաթ մի տրվեք ռիսկի կոչերին․ այժմ ավելի լավ է գործել սովորական, փորձված սխեմայով։ Որքան խաղաղ և հանգիստ անցկացնեք այս շաբաթը, այնքան բարենպաստ կլինի մոտ ապագան։ Իրատեսորեն գնահատեք ստեղծված իրավիճակը։ Գտեք ինքնիրականացման ներդաշնակ ուղի։ Որոշ դեպքերում իմաստ ունի ամեն ինչ սկսել նորից։ Հանգստյան օրերը լի կլինեն նախատոնական հոգսերով։

Ջրհոս

Ձեր գործը պահանջում է ամրապնդում և ընդլայնում, հակառակ դեպքում՝ կարող են խնդիրներ առաջանալ հետագա զարգացման հետ։ Ավելի լավ արդյունքի կհասնեք, եթե այս օրերին քիչ խոսեք և ուշադիր լսեք շրջապատի կարծիքները։ Չորեքշաբթի օրվա նոր ծանոթությունները կօգնեն զբաղեցնել ավելի շահավետ դիրք։ Փորձեք վերլուծել ձեր սխալները։ Երեխաները կպահանջեն ձեր ուշադրությունն ու նվերները։

Ձկներ

Եթե փորձում եք ամեն ինչ լավ անել, բայց արդյունքը միշտ նույնն է, դա նշան է, որ դուք ամբողջությամբ չեք հասկանում՝ ինչ եք անում։ Մի ցրվեք, ձեր առաջ հստակ նպատակ դրեք։ Այժմ ձեզ համար կարևոր կլինեն զգացմունքները, հարաբերությունները և սերը։ Մի վախեցեք բաց խոսակցություններից․ ձեզ պետք են ավելի շատ քնքշանք, գեղեցիկ նվերներ և հանդիպումներ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+