Դեկտեմբերի 21-ին Հայաստանի մարզերում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում կեսօրին սպասվում է 6-8, երեկոյան՝ -1-ից 1 աստիճան։ Շիրակի մարզում կեսօրին սպասվում է 0-5 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում սպասվում է 1-4 աստիճան տաքություն։
Գեղարքունիքում կեսօրին սպասվում է 2-6 աստիճան տաքություն։ Լոռու մարզում սպասվում է 5-9 աստիճան տաքություն։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 6-9 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում կեսօրին սպասվում է 1-4 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում կեսօրին օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 5-7 աստիճան տաքություն։ Արմավիրում սպասվում է 6-8 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում կեսօրին կդիտվի 2-4 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզում սպասվում է -1-ից -2 աստիճան։ Արցախում, ըստ Yandex.com-ի, ցերեկը սպասվում է 5 աստիճան տաքություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







