ՀՀ քաղաքացիների ավելի քան 50%-ը քննադատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը կարգալույծ արված քահանաների հետ պատարագներին։ Այս մասին է վկայում MPG/Gallup International Association-ի կողմից նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 5-ն անցկացված հեռախոսային հարցումը, որին մասնակցել է 1001 մարդ։
Ըստ հարցման՝ 39,3%-ը հայտնել է բացարձակապես բացասական կարծիք, 11,1%-ը՝ ավելի շուտ բացասական կարծիք, 23,4%-ը՝ լիովին բացասական, 13,7%-ը՝ մասամբ դրական կարծիք, իսկ 12,6%-ը չի պատասխանել հարցին։
Փաշինյանն ամիսներ է՝ պահանջում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականը՝ հայտարարելով, որ նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։ Վարչապետն այս փուլում մասնակցում է պատարագների, որոնց ժամանակ զեղչվում է կաթողիկոսի անունը։ Նա հաստատել էր, որ պատարագներից առաջ նաև Ազգային անվտանգության ծառայությունն է միջնորդում չհնչեցնել կաթողիկոսի անունը։
Փաշինյանի հետ հանդիպումից հետո մի խումբ եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ կոչ էին արել կաթողիկոսին «հանգստյան կոչվել» և նոր ընտրություններ կազմակերպել։ Հայտարարությունն ստորագրել էր Հայ Առաքելական եկեղեցու 10 հոգևորական։ Ավելի ուշ Փաշինյանն առաջարկել էր Հայ Առաքելական եկեղեցիներում պատարագներից առաջ հնչեցնել ՀՀ պետական օրհներգը, քննարկել Հայաստանի եկեղեցիների մոտ ՀՀ պետական դրոշ տեղադրելու հարցը։
Կարդացեք նաև՝



































