Հայաստանում դեկտեմբերի 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Դեկտեմբերի 11-14-ը Արարատյան և Շիրակի հովիտներում առավոտյան հնարավոր է մառախուղ: Առանց տեղումների եղանակ է սպասվում մինչև դեկտեմբերի 15-ը: Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, դեկտեմբերի 13-ին, 14-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ:
Երևանում ցերեկն սպասվում է 6-8 աստիճան, երեկոյան՝ 3-5: Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 2-5 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 2-4 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 1-5 աստիճան տաքություն։ Լոռու մարզում սպասվում է 3-9 աստիճան տաքություն։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 6-9 աստիճա տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 1-4 աստիճան տաքություն։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 6-9 աստիճան տաքություն։ Արմավիրում սպասվում է 7-9 աստիճան տաքություն։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 2-4 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզում սպասվում է 2-4 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex.com-ի, կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, ցերեկը սպասվում է 10 աստիճան տաքություն։




































