Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+6°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:07

Արտեմ Փաթափությանին հանձնվեց ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամի դիպլոմ

Արտեմ Փաթափությանին հանձնվեց ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամի դիպլոմ

Հունիսի 16-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ նախագահության ընդլայնված հանդիսավոր նիստ, որի ժամանակ ամերիկահայ ականավոր գիտնական, Նոբելյան մրցանակի առաջին հայազգի դափնեկիր Արտեմ Փաթափությանին հանձնվեց ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամի դիպլոմ:

Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ նախագահության անդամները, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը, գիտնականներ, ուսանողներ: Արտեմ Փաթափությանին դահլիճը դիմավորեց ծափերով:
«Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ողջ անձնակազմի անունից շնորհավորում եմ ձեզ գիտության ոլորտում ամենաբարձր՝ Նոբելյան մրցանակի արժանանալու կապակցությամբ: Մայր հայրենիքում մենք բոլորս ուրախ և հպարտ ենք այս մեծ ձեռքբերման համար և համարում ենք, որ այն մեր ազգի կարևոր նվաճումներից է:

Գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում առկա խնդիրների լուծման համար անհրաժեշտ է համատեղել Հայաստանի և Սփյուռքի ջանքերը: Այս առումով ես կցանկանայի պրոֆեսոր Փաթափությանի հետ քննարկել մի գաղափար՝ ԳԱԱ նախագահության ենթակայության ներքո ստեղծել առաջատար հետազոտությունների կենտրոն, որտեղ կմիավորվեն բնական գիտությունների բնագավառում ժամանակակից չափանիշներին համապատասխանող հետազոտություններ իրականացնող, Հայաստանի և Սփյուռքի գիտնականների ջանքերը զուգակցող գիտահետազոտական խմբեր: Պրոֆեսոր Փաթափությանին կխնդրենք ղեկավարել և համակարգել այդ կենտրոնի գիտական գործունեությունը», — ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը:

«Շնորհավորում եմ հարգելի Արտեմ Փաթափությանին և մեզ, քանի որ մեր Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր անդամների շարքը համալրվեց Նոբելյան մրցանակի արժանացած առաջին հայազգի գիտնականով: Ձեր այցը Հայաստան հաճելի ալեկոծություն է առաջացրել մեր կրթական և գիտական համակարգում: Նման իրադարձությունները մեր երիտասարդ գիտնականների, ուսանողների, դպրոցականների մեջ ծնում են մեծ էներգիա, որպեսզի նրանք զբաղվեն գիտությամբ և ստեղծագործեն», — ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:

Արտեմ Փաթափությանը շնորհակալություն հայտնեց ՀՀ ԳԱԱ-ին պատվավոր անդամի կոչում շնորհելու համար և նշեց. «Ընդունելությունը, որին արժանացա Հայաստանում, խոսում է այն մասին, որ այստեղ գնահատվում են գիտությունը և գիտության նվաճումները:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+