Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:03

Ձայնի արագությանը 3 անգամ գերազանցող տիեզերանավով թռիչք է նախապատրաստվում զբոսաշրջիկների համար դեպի երկրի ուղեծիր

Virgin Galactic մասնավոր ընկերությունն այս շաբաթ, առաջին անգամը լինելով, տիեզերք արձակեց մի հրթիռ, որի թռիչքն իրականացվեց Նյու Մեքսիկո նահանգից: VMS Eve անվանումը կրող օդանավի արագությունը երեք անգամ գերազանցում էր ձայնի արագությանը: Այն իր հետ երկինք հանեց VSS Unity անվանումը կրող տիեզերանավը եւ նրա անձնակազմի երկու անդամներին: Այն հասավ երկրագնդից ութսուն կիլոմետր բարձրության. գրում է VOA-ն:

Սա այս ընկերության երրորդ տիեզերական թռիչքն է, որը նախապատրաստում է զբոսաշրջիկների համար ճամփորդություններ դեպի երկրի ուղեծիր:

Որպես զբոսաշրջիկներ տիեզերք մեկնելու հերթի մեջ է մի քանի հարյուր մարդ, որոնք պատրաստ են դրա համար վճարել քառորդ միլիոն դոլար:

Այլ հաղորդագրությունների համաձայն, Եվրոպական տիզերական հետազոտությունների գործակալությունը այս շաբաթ ներկայացրեց դեպի լուսնի ուղեծիր արբանյակներ ուղարկելու իր տեսլականը:

Ինչպես գործակալությունը ներկայացնող Էլոդի Վիաուն է ասում, այս առաքելությունը թույլ կտա իրականացնել լուսնի արդյունավետ հետազոտություն, միեւնույն ժամանակ կապահովի արդյունավետ հեռահաղորդակցություն եւ նավիգացիոն ցանց:

Հեռահաղորդակցության նպատակով առաջին արբանյակը` Lunar Pathfinder-ը շահագործման կհանձնվի 2024 թվականին:

Այս շաբաթվա ընթացքում էր, որ ՆԱՍԱ-ն հայտարարեց իր այն ուսումնասիրության մասին, որ արբանյակները կարող են ամիսներ ու նույնիսկ տարիներ առաջ կանխատեսել երկրագնդի վրա հրաբխային ժայթքումները:

ՆԱՍԱ-ի գիտնականները, հենվելով տասնվեց տարի անցկացրած իրենց ուսումնասիրությունների վրա, եկել են այն եզրակացության, որ հրաբխից առաջ տվյալ տեղանքում ջերմաստիճանը բարձրանում է մեկ աստիճանով:

Այս շաբաթվա ընթացքում էր, որ գիշերային երկինքը սիրող մարդիկ աշխարհում ականատես եղան Սուպեր լուսին երեւույթին: Երեւույթ, որին երբեմն նաեւ անվանում են Սուպեր արնոտ լուսին:

Այն տեղի է ունենում, երբ լուսնային խավարումը համընկնում է այն պահի հետ, երբ լուսինն ամենամոտն է գտնվում երկրագնդին: Այդ ժամանակ լուսինը երեւում է սովորականից 14 տոկոսով ավելի խոշոր: Նրանք, ովքեր բաց են թողել այդ պահը, թող չվհատվեն, ասում են գիտնականները ու նշում, չէ որ այս երեւույթն ամեն տարի տեղի է ունենում մի քանի անգամ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+