Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:42

Հայկական ընկերությունները միասնական տաղավարով մասնակցել են «GITEX AI EUROPE 2026»-ին

Հայկական ընկերությունները միասնական տաղավարով մասնակցել են «GITEX AI EUROPE 2026»-ին

Հայկական տեխնոլոգիական ընկերությունները Բեռլինում միասնական տաղավարով մասնակցել են «GITEX AI EUROPE 2026» ցուցահանդեսին, հայտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։

Ընկերությունները ներկայացրել են արհեստական բանականության, կիբեռանվտանգության, քվանտային տեխնոլոգիաների և թվային ենթակառուցվածքների ոլորտների լուծումներ։

Ցուցահանդեսի ընթացքում նախարարության պատվիրակությունը B2B հանդիպումներ է կազմակերպել հայկական ստարտափների և միջազգային գործընկերների միջև։ Հայկական տաղավար են այցելել կազմակերպիչներ, ներդրողներ, միջազգային պատվիրակություններ, ինչպես նաև Գերմանիայում Հայաստանի և Ղազախստանի դեսպանատների ներկայացուցիչներ։

Միջոցառման ավարտին հայկական ընկերությունները մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերել և նախանշել համագործակցության հետագա ուղղությունները։

«GITEX AI EUROPE»-ն անցկացվում է 2025 թվականից։ Միջոցառման երկրորդ թողարկումը տեղի է ունեցել 2026 թվականի հունիսի 30-ից հուլիսի 1-ը Բեռլինի «Messe Berlin» ցուցահանդեսային կենտրոնում։ Այն համախմբել է ավելի քան 800 տեխնոլոգիական ընկերություն և ստարտափ, 600-ից ավելի ներդրող ու ավելի քան 150 բանախոս շուրջ 80 երկրից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+