Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+4°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:26

Նախարարը կոչ արեց ծնողներին զերծ մնալ քննական կենտրոններ այցելելուց

Պայմանավորված կորոնավիրուսի տարածմամբ բուհ ընդունելության կարգն ամբողջությամբ փոփոխել ենք։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

«Փորձել ենք այնպես անել, որ համակարգը և որակը չտուժի, և կարողանանք Պարետատան և Առողջապահության նախարարության ցուցումների տրամաբանության մեջ մեջ տեղավորվել։ Մշակել ենք մի համակարգ, որը նախորդ տարիների համեմատ առանձնահատկություն ունի՝ ամբողջությամբ  գրանցումն առցանց է,  Dimord.am կայքն այցելելով կարող եք ստանալ ամբողջական տեղեկատվություն։ Եվ երկրորդ՝ ընդունելությունը լինելու է մեկ քննությամբ՝ պարտադիրի դեպքում նախարարությունը՝ բուհերի հետ համագործակցությամբ, որոշել է քննություններից որն է տվյալ մասնագիտությանը ավելի համապատասխանում, իսկ ոչ պարտադիրների դեպում՝ թողել ենք, որ դիմորդն ընտրի իր նախընտրած առարկան, որի գնահատականը կլինի մրցութային»,- նշեց Հարությունյանը։

Նա տեղեկացրեց, որ մրցույթն անցկացվելու է հուլիսի 1-8-ն ընկած ժամանակահատվածում և ժամկետները պայմանավորված են զորահավաքային տրամաբանությամբ։

Դիտարկմանը, թե բուն քննական գործընթացը անցկացվելու է առցանց, թե ոչ, նախարարը նկատեց, որ առցանց չի լինելու, լինելու է քննական կենտրոններում, որոնց թիվը ավելացվել է։ Նա նշեց, որ դիմակներ, ախտահանող սարքեր, թափանցիկությունն ապահովելու համար՝ տեսանկարահող սարքեր են ձեռք բերվելու։

Արայիկ Հարությունյանը կոչ արեց ծնողներինզերծ մնալ քննական կենտրոններ այցելելուց՝ ընդգծելով,որ  որքան քիչ մարդ ուղեկցի դիմորդներին, այնքան հավանական է, որ այն անվտանգ կանցկացվի։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+