Աբովյանում հաստատված՝ Լեռնային Ղարաբաղից մոտ 800 ընտանիք ստացել է ռուսական մարդասիրական օգնություն, հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը:
Նշվում է, որ հիմնական պարագաներից բացի՝ երեխաներ ունեցող 150 ընտանիք ստացել է հատուկ մանկական պարագաներ, այդ թվում՝ սնունդ, հիգիենայի պարագաներ և ամենը, ինչ անհրաժեշտ է փոքրիկների համար: Հաղորդագրության համաձայն՝ նախկինում օգնություն էր տրամադրվել Մասիսում և Շիրակում հաստատված՝ ԼՂ-ից տեղահանված ընտանիքներին: Ընդհանուր առմամբ՝ նախագծի ողջ ընթացքում աջակցություն է ստացել ավելի քան 3300 ընտանիք:
Օգոստոսի սկզբից «Ռուսական մարդասիրական առաքելություն» և «Եվրասիա» կազմակերպություններն իրականացնում են Հայաստանում բնակվող արցախցիներին մարդասիրական օգնության խմբաքանակ տրամադրելու ծրագիր: «Ռուսաստանը ձեզ հետ է» նախագծի շրջանակներում արցախցիները կստանան 140 տոննա սնունդ և անձնական հիգիենայի պարագաներ:






































