Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Արցախում հանդիպում է ունեցել ԱՀ նախագահ Բակո Սահակյանի և ՊԲ հրամանատարության հետ։
ԱՀ նախագահի հետ հանդիպմանը, որին մասնակցել է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնակատար Արամայիս Ավագյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
ՊԲ հրամանատարության հետ էլ քննարկվել են զինված ուժերում վերջին շրջանում տեղ գտած արտակարգ դեպքերին ու զորքերում կարգապահության ամրապնդմանը վերաբերող հարցեր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



