Ղարաբաղյան նժույգը դեռ վաղնջական ժամանակներից մեծ ճանաչում է գտել աշխարհով մեկ : Ձին թե ՛ կռվի դաշտում և թե ՛ տնտեսական ոլորտում հաջողության գրավական էր : Այդ էր պատճառը , որ մեր պապերը դարեր ի վեր ստեղծել , կատարելագործել ու սերնդեսերունդ փոխանցել են տարածաշրջանում հայտնի , դիմացկուն ու արագավազ , ամուր ու թեթև կազմվածքով ձիու տեսակը , որը Ղարաբաղյան « Ոսկեթույր » նժույգի անվան տակ հետագայում մեծ համբավ ձեռք բերեց աշխարհում :
Ղարաբաղյան նժույգի գենետիկ պոտենցիալը վերականգնելու հարցով շատերն են զբաղվել , բայց պատերազմական գործողությունների հետևանքով միշտ էլ սկս վ ած գործը կիսատ է մնացել :
Դեռևս 1949 թ . Աղդամի շրջանում Ադրբեջանը ստեղծել է ձիաբու ծ ական գործարան՝ նպատակ ունենալով վերականգնել Ղարաբաղյան նժույգի գենոֆոնդը , օգտվել նրա համբավից և , որ ամենակարևորն է , այն դարձնել իրենը :
Արցախում շատերն են մտածում Ղարաբաղյան նժույգի գենոֆոնդի վերականգնման մասին: Իսկ Հունոտի կիրճ կոչվող տեսարժան վայր տանող ճանապարհին , Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղում գործո ղ ձիասպորտի ակումբ ը կարելի է համարել Արցախում ձիաբուծության ավանդույթների վերականգնման առաջին քայլը:
Ձիասպորտի ակումբի տնօրեն Բագրատ Միքայելյանի խոսքով՝ տարածքի ընտրության ժամանակ ձիասպորտի հարմարություններից զատ հաշվի են առել նաև տեղանքի զբոսաշրջային գրավչությունը :
Արցախում սպորտաձևի այս տեսակի արմատավորման նպատակով, նաև որպես ժամանցի վայր բացված ձիասպորտի ակումբը կարճ ժամանակում մեծ հետաքրքրություն է առաջացրել: «Ձիասպորտի պարապմունքներին մշտական մասնակցողներ կան: Պ արապմունքներն անց է կացնում ՀՀ-ում վերապատրաստված մասնագետը , շաբաթական երկու անգամ: Բայց զուտ տեսնելու, մեկ անգամ ձի հեծնելու համար եկողներն ավելի շատ են»,- նշել է Բագրատ Միքայելյանը:
Ձիերը հիմնականում տեղական ՝ Ղարաբաղյան են, որոնք բերվել են Արցախի գյուղերից: Պահվում են նաև անգլիական, արաբական ցեղատեսակին պատկանող ձիեր:
Ակումբի հիմնադիրները նախագիծը բիզնես տեսանկյունից չեն դիտարկում, քանի որ ձիու սննդի, պահելու հատուկ պայմանները մեծ ծախսեր են պահանջում: «Առաջիկա տարիներին որպես բիզնես նախագիծ չենք կարող ընդունել: Եթե կարողանանք հասնել նրան, որ եկամուտներով փակվեն ծախսերը, կհամարենք, որ արդեն հաջողել ենք»,- կարծում է Բագրատը:
«Ամբողջ աշխարհում Ղարաբաղյան նժույգը հայտնի է իր դիմացկունությամբ: Ճիշտ է, չափերով մեծ չէ, բայց լեռնային շրջաններում շատ պահանջված են այդ ցեղատեսակին պատկանող ձիերը»,-նշում է Բագրատը՝ ափսոսանքով փաստելով, որ Արցախում զտարյուն Ղարաբաղյան ձի չկա , ս ակայն մտածում են այդ ցեղատեսակը վերականգնելու հնարավորության մասին :
Անասնաբուժական գիտությունների թեկնածու, ԼՂՀ գյուղատնտեսության բնագավառում երկար տարիներ բարձր պաշտոններ վարած Էդուարդ Գասպարյանը 2011թ. հրատարակած «Ձիաբուժությունը Արցախ-Ղարաբաղում երեկ և այսօր» աշխատության մեջ նշում է, որ «Ոսկեթույրն» Արցախի պատմական հուշարձաններին համահավասար արժեք է, բնության կողմից մեր ժողովրդին պարգև տրված սքանչելի ստեղծվածք-խորհրդանիշ:
«Ղարաբաղյան նժույգի գենոֆոնդը չի անհետացել, ինչպես կարծում են շատերը: Այն գտնվում է մեր շրջապատում, նրան հավաքել ու նորից կենդանություն տալ է պ ետք: Գեները մարդու, թե կենդանիների մոտ արագ չեն անհետանում . նրանք մնում են հարյուրավոր տարիներ և փոխվում են միայն 50 սերնդափոխության ընթացքում: Ուստի , Ղարաբաղյան նժույգի տեղական սելեկցիայի անհրաժեշտ առանձին օրինակներ միշտ էլ կարելի է որոնել ու գտնել ինչպես Արցախում, այնպես էլ հարևան երկրներում»,- գրել է Է. Գասպարյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







