Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 17:55

Ազնավուրի որդին կոչ է արել միավորել ջանքերը՝ պաշտպանելու Ռուբեն Վարդանյանին Բաքվում ապօրինի դատավարությունից

Ազնավուրի որդին կոչ է արել միավորել ջանքերը՝ պաշտպանելու Ռուբեն Վարդանյանին Բաքվում ապօրինի դատավարությունից

Հայկական ծագումով ֆրանսիացի շանսոնյե, ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, կոչ է արել միասնական ջանքեր գործադրել՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին Բաքվում անօրինական դատավարությունից պաշտպանելու նպատակով և հասնել նրան ազատելուն։

Ազնավուրն Ադրբեջանի գործողություններն անվանել է մարդու իրավունքների խախտում և մատնանշել դրանց քաղաքական դրդապատճառը։

«Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին։ Նրա քաջությունն ու նվիրվածությունն արժանի են ոչ միայն մեր աջակցությանը, այլև մեր համատեղ ջանքերին՝ ապահովելու նրա ազատությունը և պաշտպանելու այն արժեքները, որոնք նա ներկայացնում է»,- գրել է երգչի որդին սոցցանցում։

Նա հիշեցրել է Վարդանյանի բարեգործական նախաձեռնություններն ու կրթական ծրագրերը, որոնք վկայում են արցախցի գործչի խորին հավատի մասին՝ կարեկցանքի ուժի, մարդկային տոկունության և հույսի նկատմամբ։

«Վարդանյանի նվիրումը հայ ժողովրդին և համամարդկային արժեքներին իսկապես բացառիկ է. նա ազնվության և կարեկցանքի մարմնացում է՝ ոգեշնչող հատկություններով: Ես հպարտ եմ Ռուբենին անվանել իմ ընկերը և անհամբեր սպասում եմ այն ​​օրվան, երբ նա կկարողանա կրկին իրականացնել այնպիսի նախաձեռնություններ, որոնք փոխում են աշխարհը դեպի լավը»,- եզրափակել է Ազնավուրը։

Վարդանյանին և Բաքվում պահվող մյուս բոլոր հայ կալանավորներին աջակցելու կոչ էր են արել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը և այլ գործիչներ։

Բաքուն 2024 թվականի հունվարին հաստատել էր 23 հայ գերիների առկայությունը, որոնցից 17-ը գերեվարվել էին 2023 թվականի սեպտեմբերին Արցախի վրա հարձակումից հետո։ Խոսքը նաև Արցախի նախկին ղեկավարների մասին է։

2023թ․ սեպտեմբերի վերջին Ադրբեջանի իշխանություններն առևանգել էին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, հանրապետության Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին։

Ադրբեջանի դատախազները Վարդանյանի նկատմամբ շուրջ 45 հնարավոր մեղադրանքների նոր փաթեթ էին առաջադրել, որով նրան սպառնում է ցմահ ազատազրկում, հաղորդել էր Վարդանյանի պաշտպանական թիմը:

Հունվարի 17-ին Բաքվի ռազմական դատարանում մեկնարկել էր Արցախի ղեկավարների շինծու «դատավարությունը»։ Արցախի առաջնորդների գործով հաջորդ նիստը կկայանա հունվարի 21-ին, Վարդանյանի գործով՝ հունվարի 27-ին, քանի որ դատարանը բավարարել է Արցախի նախկին պետնախարարի պաշտպանների հայցը, և 10 օր ժամանակ տվել գործի նյութերին ծանոթանալու համար։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+