Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:18

Արամ Ա-ն կոչ է արել Բաքվում COP29-ին ընդառաջ բարձրացնել արցախահայության իրավունքների պաշտպանության հարցը

Արամ Ա-ն կոչ է արել Բաքվում COP29-ին ընդառաջ բարձրացնել արցախահայության իրավունքների պաշտպանության հարցը

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Բաքվում կայանալիք COP29 կլիմայական համաժողովին ընդառաջ կոչ է արել օգտագործել բոլոր ռեսուրսները՝ պաշտպանելու արցախահայության իրավունքները։ Կոչը ստորագրել են նաև Հայ կաթողիկե եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Ռաֆայել Պետրոս 21-րդը և Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության ղեկավար Փոլ Հայտոսթյանը։

Երեք եկեղեցիների առաջնորդները հայտարարության մեջ մտահոգություն են հայտնել 120.000 արցախահայերի՝ իրենց պատմական հայրենիքից բռնի տեղահանման, ինչպես նաև հայկական կրոնական և պատմական հուշարձանների ծրագրված ոչնչացման և Արցախի քաղաքական ղեկավարության անօրինական գերության առնչությամբ։

Նրանք շեշտել են միջազգային երաշխավորությամբ իր պատմական հողերը վերադառնալու և ինքնիշխանությունը վերահաստատելու Արցախի ժողովրդի իրավունքը:

Երեք եկեղեցիների ղեկավարները կոչ են արել բոլոր հնարավորություններն ի ի սպաս դնել Արցախի հայության իրավունքների պաշտպանությանը՝ քաղաքական, պետական, դիվանագիտական, միջ-կրոնական ու միջ-եկեղեցական շրջանակներում՝ տեղեկատվական միջոցների օգտագործմամբ։

«Գտնվում ենք ազգի պատմության ճակատագրական հանգրվանում։ Շրջապատված ենք  բազմաթիվ ու բազմազան տագնապներով: Ուստի համահայկական օրակարգի շուրջ մեր ազգի ուժերի համախմբումն ավելի քան հրամայական է: Լինենք խոհեմ ու հեռատես՝ ազգին ու Հայրենիքին ընդհանրական ու գերագույն արժեքները ու շահերը վեր համարելով կողմնակի ու ժամանակավոր նկատումներից»,- ասվում է համատեղ հայտարարության մեջ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+