Երևանում Արցախից տեղահանված ընտանիքներում մարտին ծնվել է 33 երեխա: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտնել է Առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը:
Նրա խոսքով՝ արցախցիների ընտանիքներում լույս աշխարհ է եկել 23 տղա և 10 աղջիկ։
Ըստ Կարապետյանի՝ մարտին Երևանում ծնվել է 1655 երեխա՝ 874 տղա և 781 աղջիկ: Ընտանիքներից մեկում գրանցվել է 9-րդ տղա երեխայի ծնունդը։
Նա նաև տեղեկացրել է, որ մայրաքաղաքում մարտին մահացել է 597 մարդ:
Մարտի 20-ին հայտնել էինք, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնում եռյակ է ծնվել՝ երկու աղջիկ և մեկ տղա։ Եռյակի անուններն ի սկզբանե էին որոշել՝ Վահե (1900 գրամ), Յանա (1547 գրամ) և Էվա (1400 գրամ)։
Կառավարությունը հավանություն է տվել տրանսպորտից առանց վճարման օգտվողներին տուգանելու նախագծին
Կառավարությունը մարտի 27-ի նիստում հավանություն է տվել նախագծին, որով Երևանում տրանսպորտային ծառայությունից առանց վճարման օգտվողները կտուգանվեն։ Նախագծով ավտոբուսներից, տրոլեյբուսներից կամ...