Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նախագահ Սամվել Շահրամանյանը անդրադարձել է հարցին, թե ինչո՞ւ ադրբեջանական կողմը չի ձերբակալել նաև իրեն և հայտնել, թե ինչպես է ժամանել Հայաստան:
«Ադրբեջանական կողմը ցուցաբերում էր ընտրովի մոտեցում (Արցախի ղեկավարների հարցում)։ Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, թե ինչու ադրբեջանական կողմը կայացրեց նման որոշում, բայց նաև կարող եմ եզրակացնել, որ այդ մարդիկ ձերբակալվել և տեղափոխվել են Բաքու քաղաքական նպատակներով։ Ես տեղափոխվել եմ ուղղաթիռով: Ուղղաթիռով Սիսիան ենք տեղափոխվել ես, Պաշտպանության նախարարը և իմ անվտանգության 2 աշխատակից»,- ասել է նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







