Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:56

«Դիվանագիտության ժամանակն անցել է». Մակրոնը մեկնաբանել է Արցախի շրջափակումը

«Դիվանագիտության ժամանակն անցել է». Մակրոնը մեկնաբանել է Արցախի շրջափակումը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Le Point-ին տված հարցազրույցում դատապարտել է Ադրբեջանի կողմից կազմակերպված Լեռնային Ղարաբաղի շրջափակումը։ Նա հայտարարել է, որ ավարտվել է Արցախի հարցում դիվանագիտության համար հատկացված ժամանակը։

«Մեր դիրքորոշումը հստակ է՝ մենք ցավում և դատապարտում ենք [Արցախի շրջափակումը-խմբ.], բայց դիվանագիտության ժամանակը չէ։ Մենք միշտ հայտարարել ենք, որ պաշտպանում ենք ազգերի ինքնիշխանությունը»,- ընդգծել է Ֆրանսիայի ղեկավարը։

Մակրոնը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը շատ բարդ է, և ինքը չի կարող այժմ շոշափել այս խնդրի ամենասուր անկյունները։ Նա հիշեցրել է, որ Ֆրանսիան խստորեն դատապարտել է 2020 թվականի աշնանը Ադրբեջանի սկսած պատերազմը և կազմակերպել մարդասիրական օգնություն Լեռնային Ղարաբաղին։

«Այսօր մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրեն համաձայնագիր, որը կհաստատի կայուն խաղաղություն և կպաշտպանի ժողովուրդներին ու մշակույթներին։ Այս խաղաղության պայմանագիրն անհրաժեշտություն է, բայց այն պետք է համապատասխանի միջազգային իրավունքին»,- ընդգծել է Ֆրանսիայի ղեկավարը։

Նա նաև մեկնաբանել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հայտարարությունը, թե «Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը ցեղասպանություն է Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ»։ Մակրոնը մանրամասնել է, որ ձեռնպահ կմնա «ցեղասպանություն» եզրույթի հապճեպ օգտագործումից։

«Մենք գործ ունենք հումանիտար ճգնաժամի հետ, որն անընդունելի է հատկապես Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով։ Ֆրանսիայի դերն է ճնշում գործադրել՝ ապահովելու մարդասիրական հասանելիությունը: Մասնավորապես, մենք շարունակում ենք միջոցներ ձեռնարկել՝ ուղղված սննդամթերքի և դեղորայքի՝ Լեռնային Ղարաբաղ ազատ մուտքն ապահովելուն։ Բացի դրանից, այսօր վտանգի տակ են հենց Հայաստանի սահմանները»,- եզրափակել է Մակրոնը։

«Le Figaro»-ի ֆրանսիական հեղինակավոր հրատարակության փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնը օգոստոսի 24-ին  հայտնել է, որ Ֆրանսիան պատրաստվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին բանաձեւ ներկայացնել Ադրբեջանի շրջափակման պատճառով սովի եզրին կանգնած Արցախի 120 հազար բնակիչներին օգնելու համար: Նա նաև տեղեկացրել էր, որ Փարիզը և Ֆրանսիայի խոշոր շրջանները հաջորդ շաբաթ Հայաստան կուղարկեն մարդասիրական ավտոշարասյուն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+