Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+7°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 22:00

Արցախը և Արցախի ժողովուրդը երբեք չեն լինելու Ադրբեջանի կազմում․ Արթուր Դավթյանը մասնակցում է ի աջակցություն Արցախի ակցիային

Արցախը և Արցախի ժողովուրդը երբեք չեն լինելու Ադրբեջանի կազմում․ Արթուր Դավթյանը մասնակցում է ի աջակցություն Արցախի ակցիային

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի՝ «Մենք ենք Արցախը» խորագրով իրազեկման ակցիայի ներկայացուցիչներն այսօր՝ հուլիսի 21-ին երթ-ակցիա են իրականացրել Երևանի կենտրոնում ի աջակցություն Արցախի, որին մասնակցել է նաև ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Ես այստեղ եմ, որպես ՀՀ հասարակ քաղաքացի։ Ես վստահ եմ, որ Արցախը և Արցախի ժողովուրդը երբեք չեն լինելու Ադրբեջանի կազմում»,- ասել է Դավթյանը։

Ակցիայի ավարտին մասնակիցները տեղեկացրել են շարժման հետագա անելիքների մասին։ Նրանց խոսքով՝ հուլիսի 24-ի առավոտյան ակցիա է սկսվելու, որը կուղեկցվի ճանապարհների փակմամբ։ Նախատեսվում է նաև հուլիսի 24-ի երեկոյան հանրահավաք անցկացնել Մյասնիկյանի հուշարձանի մոտ, որի ընթացքում կամփոփվեն օրվա արդյունքներն ու կքննարկվեն հետագա անելիքները։

Հուլիսի 18-ին «Մենք ենք Արցախը» խորագրով իրազեկման ակցիայի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել Երևանում՝ Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանատների առջև, որին մասնակցել է ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը։

«Մենք Ֆրանսիայից պահանջում ենք առնվազն երկու հարց բարձրացնել։ Առաջին՝ բացել Բերձորի միջանցքը, որը զավթել և օկուպացրել է Ադրբեջանը, երկրորդ՝ պետք է հիշել, որ Արցախում մարդիկ են ապրում։ Այսինքն՝ ակնկալում ենք, որ Ֆրանսիան ոչ թե հորդորներով, այլ գործողություններով կբացի այդ ճանապարհը, Արցախ կտանի անհրաժեշտ ապրանքներ։ Հերիք է կողքից նայեք, թե ինչպես է Ադրբեջանի խուժան հավաքականը փորձում ավարտել իր սև գործը՝ ցեղասպանությունը հայերի հանդեպ»,- ասել է Ալավերդյանը։

Հուլիսի 20-ին, բողոքի ակցիա է իրականացվել Երևանի ՄԱԿ-ի գրասենյակի և ՀՀ-ում ԵՄ գրասենյակի առջև՝ պահանջելով բացել Լաչինի միջանցքը։ Ցուցարարները «Ամո՛թ ՄԱԿ»-ին կոչեր են հնչեցրել։

Հուլիսի 17-ից Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել են իրազեկման ակցիաները։ Արցախի պետնախարարը հայտարարել է, որ իրազեկման ակցիաներն իրականացվում են և կշարունակվեն իրականացվել այնքան ժամանակ, քանի դեռ բոլորին հասու չի դառել Արցախում և դրա շուրջն ստեղծված իրավիճակը և քանի դեռ հստակ քայլեր չեն ձեռնարկվել Արցախի ժողովրդի հանդեպ իրականացվող բացահայտ հանցավոր քայլերը դադարեցնելու ուղղությամբ։

Հուլիսի 17-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ միանում է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նստացույց անող քաղաքացիներին։

Արցախում հուլիսի 14-ից համաժողովրդական շարժում է ձևավորվել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+