Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+7°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 22:03

Աշխատանքային 5 օրվա ընթացքում «Հայաքվե»-ն հավաքել է 14․800 ստորագրություն․ Չալաբյան

Աշխատանքային 5 օրվա ընթացքում «Հայաքվե»-ն հավաքել է 14․800 ստորագրություն․ Չալաբյան

Աշխատանքային 5 օրվա ընթացքում «Հայաքվե» նախաձեռնությունը հավաքել է 14․800 ստորագրություն, ստորագրահավաքի միջանկյալ տվյալները ներկայացնելիս հայտարարել է «Հայաքվե»-ի համակարգող Ավետիք Չալաբյանը։

Նրա խոսքով՝ 10․000-ը հավաքվել է մայրաքաղաքի վարչական շրջաններում տեղակայված կետերում, 4500 ստորագրություն հավաքվել է մարզերում, և 330 ստորագրություն հավաքվել է էլեկտրոնային ստորագրության միջոցով:

«Դեռևս 6 շաբաթ ունենք ստորագրահավաքի համար։ Եթե այս տեմպով շարունակենք, ապա նախատեսածի կրկնակին կհավաքենք։ Այս պահին, սակայն, չենք ցանկանում կանխատեսումներ անել։ Թիվը կարող է և՛ աճել, և՛ նվազել, բայց ստորագրահավաքի այս տեմպը մեզ շատ լավ մեկնարկային պայմաններ է տալիս»,- ասել է Չալաբյանը։ 

Մայիսի 22-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի կողմից ճանաչված Ադրբեջանի տարածքը 86 600 քառ. կմ ներառում է Արցախը։ «86 600 քառ. կմ ընդգրկում է Արցախը, բայց միաժամանակ ասում ենք, որ Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով»,- ընդգծել էր վարչապետը։ Հաջորդ օրը Հայաստանի ընդդիմությունը հայտարարել էր «Ազատ Արցախ-Հայաստան հանրաքվե» շարժման ստեղծման մասին, որը կնախապատրաստի Հայաստանում հանրաքվե՝ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքից հրաժարվելու քրեականացման հարցով։

Հունիսի 20-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է շարժման հիմնադիրների խնդրանքը՝ օրենքի նախագիծն Ազգային ժողով ներկայացնելու համար անհրաժեշտ 50 հազար ստորագրություն հավաքել։ «Հայաքվե» քաղաքացիական-օրենսդրական նախաձեռության ընդլայնված հավաքը մեկնարկել է մայիսի 23-ին։ Նախագիծը հանրաքվեին ներկայացնելու համար անհրաժեշտ ստորագրությունների հավաքումն իրականացվում է ԿԸՀ-ի կողմից նախաձեռնող խմբին գրանցելուց հետո 60 օրվա ընթացքում։  Ստորագրությունների հավաքման ժամկետ է սահմանվել 2023 թվականի հունիսի 21-ից օգոստոսի 19-ը ներառյալ։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+