Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:27

«Վերջ ամոթալի շրջափակմանը». բրիտանացի պատգամավորը կոչ է արել դատապարտել Արցախում ադրբեջանական ահաբեկչությունը

«Վերջ ամոթալի շրջափակմանը». բրիտանացի պատգամավորը կոչ է արել դատապարտել Արցախում ադրբեջանական ահաբեկչությունը

Լեյբորիստական ​​կուսակցության բրիտանացի պատգամավոր Ջեսիկա Մորդենը հունվարի 24-ին Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում Լաչինի միջանցքի շրջափակման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ բանավեճում դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը և խնդրել բրիտանական կառավարությանն անել ամեն ինչ:

«Կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղի հայ քրիստոնյա բնակչության դեմ իրականացվող հալածանքն ու ահաբեկչությունը արժանանա միջազգային միաձայն դատապարտմանը։ Բայց նույնքան կարևոր է, որ Միացյալ Թագավորության կառավարությունն օգտագործի իր լծակները՝ որպես Ադրբեջանի սերտ դիվանագիտական ​​և առևտրային գործընկեր: Մեր ուղերձը Բաքվին պետք է հստակ լինի. վերջ տվեք այս խայտառակ շրջափակմանը և վերջ տվեք բռնաճնշումների ավելի լայն օրինաչափությանը, որը շատերը համարում են քրիստոնյա հայերին Լեռնային Ղարաբաղից` իրենց պատմական հայրենիքից վտարելու փորձ», — ասաց նա:

Մորդենը պարզաբանել է, որ 2022 թվականին եղել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի պատվիրակության կազմում։ «Գալով Ուելսից՝ դժվար է հարազատության զգացում չունենալ 3 միլիոնանոց փոքրիկ, հպարտ ու լեռնային երկրի հետ: Ուելսի և Հայաստանի միջև կապերը վաղուց են հաստատվել, և Քարդիֆի Խաղաղության տաճարում Հայոց ցեղասպանության հուշահամալիրն իր տեսակի մեջ առաջինն էր Մեծ Բրիտանիայում», — ասել է նա:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+