Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:52

Հունաստանի Հայ Դատի հանձնախումբը և ՀՅԴ երիտասարդական միությունն Աթենքում ակցիա են կազմակերպել ընդդեմ Արցախի շրջափակման

Հունաստանի Հայ Դատի հանձնախումբը և ՀՅԴ երիտասարդական միությունն Աթենքում ակցիա են կազմակերպել ընդդեմ Արցախի շրջափակման

Հունաստանի Հայ դատի հանձնաժողովը և ՀՅԴ երիտասարդական միությունն ակցիա են կազմակերպել ընդդեմ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման՝ Աթենքում Եվրոպական խորհրդի կենտրոնական գրասենյակի դիմաց՝ Հունաստանի խորհրդարանի հարևանությամբ, հայտնում է Azator-ը։

Ակցիային մասնակցել են նաև եկեղեցու ներկայացուցիչներ, Ազգային վարչակազմի, Հունաստանի Կապույտ Խաչի անդամներ և այլք։ Ակցիայի մասնակիցները եղել են Արցախի և Հայաստանի դրոշներով և պաստառներով։ Նրանք իրենց բողոքն են հայտնել Արցախը շրջափակելու Ադրբեջանի քաղաքականության դեմ, որի բնակչությունը լուրջ հումանիտար աղետի առաջ է կանգնած։

ՀՅԴ Երիտասարդական միության ներկայացուցիչները պահանջել են եվրոպական իշխանությունների անմիջական միջամտությունն Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի բացման, ինչպես նաև արցախահայությանն ադրբեջանական սադրանքներից պաշտպանելու գործիքակազմի ստեղծում։ Հունաստանի հայերի գրավոր պահանջները փոխանցվել են Եվրոպական խորհրդի պատվիրակությանը։

Ակցիայի ավարտին դրա մասնակիցները լապտերներով ընդգծել են SOS բառը՝ որպես Արցախի ժողովրդին ադրբեջանական հանցագործություններից փրկելու կոչ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+