Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:52

ԱՄՆ Կոնգրեսում Բայդենին կոչ են արել օգտագործել բոլոր միջոցները Արցախի անվտանգությունն ապահովելու համար

ԱՄՆ Կոնգրեսում Բայդենին կոչ են արել օգտագործել բոլոր միջոցները Արցախի անվտանգությունն ապահովելու համար

ԱՄՆ Կոնգրեսի մի խումբ անդամներ նամակով դիմել են նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով վճռական գործողություններ ձեռնարկել Վաշինգտոնի կողմից՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման, հայտնում է Հայ դատի հանձնախումբը (ANCA):

Նամակում, որն այսօր ուղարկվել է Սպիտակ տուն, նշվում է, որ շրջափակումը Ադրբեջանի ռազմատենչության միայն վերջին օրինակն է։ Ընդգծվում է, որ եթե ստեղծված իրավիճակը պահպանվի, անխուսափելի է հումանիտար ճգնաժամ՝ պոտենցիալ ողբերգական հետևանքներով։

Նամակի հեղինակները կոչ են արել ԱՄՆ վարչակազմին «օգտագործել իր տրամադրության տակ եղած բոլոր գործիքներն Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար՝ այժմ և ապագայում, ներառյալ՝ Ադրբեջանին ֆինանսական աջակցության դադարեցումը և պատժամիջոցների սահմանումը»։ «Մենք չենք կարող թույլ տալ, որ Ադրբեջանի ագրեսիան և ահաբեկումը շարունակվի», — ասվում է նամակում:

Փաստաթուղթը ստորագրել են ԱՄՆ Կոնգրեսի ընդհանուր առմամբ 29 անդամներ, որոնք ներկայացնում են ինչպես Դեմոկրատական, այնպես էլ Հանրապետական կուսակցությունները: Նամակի ուղղությունը նախաձեռնել է կոնգրեսական Ադամ Շիֆը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին նաև փակել է Արցախի գազամատակարարումը։

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:

Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։

Նշենք նաև, որ Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակաբար իրագործում է «Լեռնային Ղարաբաղն առանց հայերի» քաղաքականություն և հայկական կողմն ամեն ինչ պետք է անենք, որ այս քաղաքականությունը պատշաճ միջազգային գնահատականի արժանանա:

Դեկտեմբերի 16-ի վաղ առավոտյան Արցախի պետնախարարը հայտնեց, որ վերականգնվել է Արցախի գազամատակարարումը: 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+