Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորող արդար խաղաղ պայմանագիրն անհրաժեշտություն է:
Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար, Եվրախորհրդարանի պատգամավոր, Էստոնիայի արտաքին գործերի նախկին նախարար Մարինա Կալյուրանդը:
«Երկու տարի առաջ Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմն ավարտվեց հրադադարի մասին համաձայնագրով։ Սակայն դա չի լուծել հակամարտությունը. լուծումը կարող է հասնել միայն բանակցությունների միջոցով։ Եվրոպական Միության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությունը գնալով ավելի կարևոր է դառնում», — գրել է Կալուրանդը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







