Ելույթ ունենալով «Վալդայ» բանավիճային ակումբի նստաշրջանում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ ռուսական կողմը երկար տարիներ երկխոսություն էր վարում հայկական կողմի հետ և առաջարկում էր կարգավորել Ղարաբաղի հետ կապված հարցը։ Նշելով, որ «Հայաստանը փաստացի վերահսկում էր Ադրբեջանի 7 շրջանները», Պուտինը հայտարարել է, որ ռուսական կողմն առաջարկել է շարժվել դեպի հարաբերությունների կարգավորում և ինչ-որ փուլում պայմանավորվել ադրբեջանական կողմի հետ՝ նրան փոխանցելով հայկական վերահսկողության տակ գտնվող 5 շրջանները:
«Դե, նրանք [շրջանները] պետք չեն, անիմաստ են, ուղղակի դատարկ են, այնտեղից մարդիկ գնացել են, փաստացի վտարվել են այդ տարածքներից, ինչու պահել դրանք, իմաստ չկա։ Իսկ Ղարաբաղի հետ կապ հաստատելու համար երկու շրջանները՝ հսկայական, ի դեպ, միանգամայն բավարար էին։ Մենք կարծում ենք, որ դա արդարացի կլիներ՝ վերադարձնել փախստականներին և այլն: Դա լավ քայլ կլիներ տարածաշրջանում ընդհանուր առմամբ իրավիճակի կարգավորման համար: Բայց հայկական ղեկավարությունը գնաց իր ճանապարհով։ Ինչպես հայտնի է, դա հանգեցրել է այն իրավիճակին, որը ստեղծվել է այսօրվա դրությամբ», — ասել է Պուտինը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







