30 տարվա ընթացքում բանակցություններ են ընթացել Ղարաբաղի շուրջ, սակայն միջնորդները ոչինչ չեն հասել։
Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին Անկարայում դեսպանների 13-րդ համաժողովի ժամանակ իր ելույթում հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
Ըստ թուրք նախարարի 44-օրյա պատերազմից հետ՝ Հարավային Կովկասում խաղաղության տեսանկյունից եզակի հնարավորություններ են ստեղծվել Հայաստանի համար։
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Հայաստանին «սադրանքների» մեջ է մեղադրել և նախազգուշացրել, որ Թուրքիան հանդես է գալիս արդարության օգտին և շարունակելու է աջակցել Ադրբեջանին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







