Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:22

Իտալացի պատգամավորները դատապարտում են Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը

Իտալացի պատգամավորները դատապարտում են Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը

Պարտավոր էինք աջակցել մարտի 10-ին Եվրախորհրդարանի կողմից ընդունված «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձեւին. անտարբեր մնալը կլիներ «անընդունելի պատասխանատվություն կիսում»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս կարծիքին են իտալացի պատգամավորներ, «5 աստղ» շարժման ներկայացուցիչ Ֆաբիո Մասիմո Կաստալդոն և «Լեգա» կուսակցության անդամ Սուսաննա Չեկարդին, ովքեր պաշտպանել են բանաձևը։

Agenzia Nova գործակալության փոխանցմամբ, Կաստալդոն նշել է, որ Լեռնային Ղարաբաղում «Ադրբեջանի իշխանությունները փորձում են բռնի ուժով արմատախիլ անել բնիկ հայ ժողովրդի մշակութային ժառանգությունը»:

«Հուշարձաններ, միջնադարյան վանքեր, եկեղեցիներ, դամբարաններ. հարգանք չկա ոչ ողջերի, ոչ մեռածների նկատմամբ: Անցյալը ջնջելով՝ Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են արդարացնել տարածաշրջանի համար իրենց մտածած ապագան, սակայն մենք չենք կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա։ Եվրախորհրդարանը պետք է հստակ լինի և խնդրի Ադրբեջանի իշխանություններին անհապաղ վերջ դնել այս բարբարոսական վանդալիզմին և սկսել կառուցողական և ներառական երկխոսություն տարածաշրջանում»,- հավելել է «5 աստղ»-ի ներկայացուցիչը։

Նա նշել է, որ իրենք աջակցում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանը՝ դատապարտելով այդ առաքելությունը խոչընդոտելու Բաքվի գործողությունները: «Պատմությունը չի կարող վերաշարադրվել ծավալապաշտական նկրտումներն արդարացնելու համար: Պարտավոր էինք աջակցել այս բանաձևին, որն ընդունվել է ճնշող մեծամասնությամբ և մեծ կարևորություն ունի»,- եզրափակել է Կաստալդոն։

Չեկարդին նշել է, որ Արցախում հայկական մշակութային ժառանգությանը՝ եկեղեցիներին, թանգարաններին, նաև գերեզմանատներին հասցված վնասը նպատակ ունի է ջնջել մի ողջ ժողովրդի դարավոր հիշողություն: Եվրախորհրդարանի պատգամավորը հայտարարել է, որ անթույլատրելի է համակերպվել այս մասշտաբի մշակութային ցեղասպանության հետ:

«Հայկական մշակույթն արդեն տեսել է անցյալ տարիներին իր պատմության հատվածների համակարգված ջնջումը, ինչպես 2005 թվականին, երբ Նախիջևանի Ջուղայի գերեզմանատունը պնևմատիկ մուրճով ավերվեց. միջնադարում տուֆի վրա նրբորեն փորագրված հազարավոր խաչքարեր մեկընդմիշտ վերացվեցին: ՅՈՒՆԵՍԿՕ-ն պարտավոր է, ինչպես նշված է մեր ընդունած բանաձևում, այցելել տարածաշրջան, գույքագրել և պահպանել ժառանգությունը: Անտարբերությունը անընդունելի համատեղ մեղսակցություն է»,- ասել է Չեկարդին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+