Եվրախորհրդարանում շրջանառության մեջ դրվել է Արցախում մշակութային ժառանգության ոչնչացման մասին բանաձևի նախագիծը
Բանաձևի նախագծում խոր մտահոգություն է հայտնվում Ադրբեջանի կողմից տարածվող նարատիվի կապակցությամբ, որտեղ հայկական մշակութային ժառանգության օբյեկտները ներկայացվում են որպես ալբանական ծագում ունեցող, իսկ հայկական հուշարձանները վերանվանվում են «Կովկաս-Ալբանական»:
Դատապարտվում է նոր աշխատանքային խմբի ստեղծումը, որի առջև խնդիր է դրված «մաքրել կեղծ գրությունները» Արցախի՝ իր վերահսկողության տակ գտնվող հատվածում գտնվող կրոնական կամ պատմական հուշարձաններից՝ որպես հարևան ժողովուրդների մշակութային ժառանգության ոչ իրավաչափ կողոպուտ՝ նրանց պատմական հիշողությունից զրկելու նպատակով։ «Այդ որոշումը խախտում է 2021 թվականի դեկտեմբերի 7 — ի Միջազգային դատարանի որոշումների ոգին», — նշվում է փաստաթղթում:
Սպասվում է, որ փաստաթուղթը կքննարկվի և կքվեարկեն մարտի 10-ին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







