Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:05

Մոսկվան պետք է դիտարկի Արցախից բռնազավթված տարածքների ապաբռնազավթման հնարավորությունները. փորձագետ

Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին զուգահեռ հավաքական Արևմուտքը փաստացի համատարած տնտեսական պատերազմ է սկսել Ռուաստանի դեմ։ Այս մասին իր Telegram-ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Այս խորապատկերին Եվրոպական Միության պաշտոնյաները պարբերաբար հայտարարում են, որ փորձելու են ի հաշիվ ռուսական գազի մեծացնել այս էներգակրի ներկրման ծավալներն Ադրբեջանից և Ալժիրից, իսկ Բաքվի բռնապետական վարչախումբը կարծես ամենևին դեմ չէ այս հարցում միանալու Մոսկվայի հակառակորդներին։

Եթե Ալժիրի վրա ազդելու որևէ գործուն լծակ Ռուսաստանը չունի, ապա Բաքվի բռնապետական վարչախմբի պարագայում դաշնակից Հայաստանի և Արցախի հանրապետությունները, հաշվի առնելով մեր աշխարհագրական դիրքը և այլ գործիքակազմեր, կարող են պատվար հանդիսանալ Հարավային Կովկասում Բաքվի բռնապետի նաև հակառուսական նկրտումների դեմ։

Ուստի, հաշվի առնելով այս ամենը, կարծում եմ՝ Մոսկվան պետք էլ ավելի շահագրգիռ դառնա ոչ միայն վերազինելու և արդիականացնելու հայկական զինված ուժերը, այլ նաև դիտարկելու Արցախից բռնազավթված տարածքների ապաբռնազավթման և ապաադրբեջանականացման հնարավորությունները։

Սակայն այս ամենին հասնելու համար անհրաժեշտ է նաև հայկական կողմից գործուն և քրտնաջան աշխատանք, որովհետև մարտահրավերներին զուգահեռ ստեղծվել են նաև նոր հնարավորություններ»,- գրել է իրանագետը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+