Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:13

ԱՄՆ-ը  կողմ է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ տարածաշրջան այցի հնարավորինս շուտ կազմակերպմանը. ԱՄՆ դեսպանություն

ԱՄՆ-ը  կողմ է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ տարածաշրջան այցի հնարավորինս շուտ կազմակերպմանը. ԱՄՆ դեսպանություն

Ամերիկայի Միացյալ Նահանգները  կողմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան այցի հնարավորինս շուտ կազմակերպմանը:  Այս  մասին  հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից, ի պատասխան  NEWS.am-ի գրավոր հարցմանը` մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, որ Բաքուն կշարունակի խափանել ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի փորձերը։ 

«Որպես Մինսկի խմբի համանախագահ Միացյալ Նահանգները հանձնառու է շարունակել ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական քաղաքական կարգավորման ուղղությամբ։ Ինչպես նշված էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների վերջին հայտարարության մեջ՝ մենք կողմերին քաջալերում ենք հնարավորինս շուտ տարածաշրջանում ընդունել Համանախագահներին՝ թույլ տալով, որ նրանք անձամբ տեղում գնահատեն իրավիճակը, շոշափելի առաջընթաց գրանցեն հրատապ հումանիտար խնդիրների լուծման հարցում և համաձայնություն ձեռք բերեն հետագա ներգրավվածության օրակարգի վերաբերյալ»,- ասվում է ԱՄՆ դեսպանատան գրավոր պատասխանում։

NEWS.am-ի հարցմանը, թե արդյոք ԱՄՆ դեսպանատունը մոտ ապագայում Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան այցի  հնարավորություն տեսնում է, թե` ոչ, դեսպանատունն ուղիղ պատասխան չի տվել:

Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան պարբերաբար հետաձգվում են: 
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանն է խոչընդոտում համանախագահների այցին:
Ռուսաստանի արտգործնախարարությունն  էլ հայտարարել է, որ համանախագահների տարածաշրջանմային այցերը վերականգնելու հարցով պատասխանի է սպասում Բաքվից և Երևանից:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+