Արցախի Մարտունու շրջանի օկուպացված հատվածում ադրբեջանական ավտոբուս է վթարի ենթարկվել։ Փետրվարի լույս 7-ի գիշերը վթարի է ենթարկվել Kolin Inşaat Turizm ընկերության ավտոմոբիլային ճանապարհի շինարարության ենթակապալառու Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշան ընկերությանը պատկանող ծառայողական ավտոբուսը:
Այս մասին հաղորդում է Trend-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալությանը։
Հաղորդվում է, որ վթարը տեղի է ունեցել Խոջավենդի շրջանի (Մարտունի) տարածքում։
«Վթարի հետևանքով կան տուժածներ գիշերային հերթափոխի մեկնող աշխատողների շրջանում։ Վթարի պատճառների և այլ մանրամասների մասին լրացուցիչ կտեղեկացվի»,- հայտնում է գործակալությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







