Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:01

ՀՅԴ Հայ դատի Հունաստանի հանձնախումբը բողոքի նամակ է ուղղել երկրի ԱԳ նախարարին՝ խստորեն դատապարտելով դեսպանի այցը Շուշի

ՀՅԴ Հայ դատի Հունաստանի հանձնախումբը բողոքի նամակ է ուղղել երկրի ԱԳ նախարարին՝ խստորեն դատապարտելով դեսպանի այցը Շուշի

ՀՅԴ Հայ դատի Հունաստանի հանձնախումբը երկրի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասին բողոքի նոտա է հղել Ադրբեջանում Հունաստանի դեսպան Նիկոլայոս Պիպերիգոսի՝ Արցախ՝ մասնավորապես Շուշի քաղաք այցի կապակցությամբ.

«Հարգելի նախարար,

Ի զարմանս և մեծ անհանգստություն մեզ՝ տեղեկացանք Ադրբեջանում Հունաստանի դեսպան պարոն Նիկոլաոս Պիպերիգոսի` Ալիևի ռեժիմի կողմից կազմակերպված սադրիչ ֆիեստային մասնակցելու մասին: Բառացիորեն հետևելով Անկարայի պահանջներին և նմանատիպ սադրիչ խնջույքներին, որոնք կազմակերպել էր Էրդողանը օկուպացված Կիպրոսում, Ադրբեջանի նախագահը հրավիրեց պետությունների ներկայացուցիչներին «տոնել» իր հետ: Ի՞նչը տոնել: Ադրբեջանի ատելությամբ լի գործողություննե՞րը, որը շարունակում է խախտել պայմանավորվածությունները և ներխուժել Հայաստանի ինքնիշխան տարածք, թե՞ «պատվել» բռնապետին, որն Արցախում աղետալի պատերազմի ավարտից հետո անօրինական կերպով պահում է հայ ռազմագերիներին ու խաղաղ բնակիչներին:

Պատահական չէր, որ Մինսկի խմբի երկրները (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա), ինչպես նաև Գերմանիան և Միացյալ Թագավորությունը հրաժարվեցին ձեռնպահ մնալ խայտառակ ֆիեստայից, որը նպատակ ուներ ապակողմնորոշել հասարակության կարծիքը Ադրբեջանի սարսափելի հանցագործություններից:

Ցավոք, Հունաստանը պետք է առաջինը արձագանքեր, քանի որ այցը կազմակերպվել էր պատմական Սուրբ Ղազանչեցոց տաճարի սրբավայրի ներսում, քայքայված գմբեթով և վանդալիզմի դարձմամբ հիշեցնող նմանատիպ պրակտիկան Սուրբ Սոֆիայի տաճարի դեպքը Ստամբուլում:

Մենք կարծում ենք, որ պետությունների, բայց հիմնականում Հունաստանի ներկայացուցիչների մասնակցությունն այս այցին խրախուսում է Ալիևի աղաղակող ու ամբարտավան ռեժիմը: Ի վերջո, թարմ են հիշողությունները Հունաստանի դեմ Ադրբեջանի նախագահի ամոթալի հայտարարություններից՝ Բաքվում պարոն Պիպերիգոյի հավատարմագրերը հանձնելու ժամանակ:

ՀՅԴ Հայ դատի Հունաստանի հանձնախումբը, ինչպես նաև Հունաստանի հայ համայնքը խորին դժգոհություն են հայտնում այս ծաղրերգությանը մեր երկրի ներկայացուցչի մասնակցության առթիվ:

Դուք շատ լավ գիտեք, որ Ադրբեջանը, հավատարմորեն պատճենելով իր դաստիարակին, կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերը: Ո՞րն է Հունաստանի կողմից տրամադրվող աջակցության նպատակն այս կրիտիկական շրջանում:

Հայաստանը Հունաստանը համարում է իր ամենակարևոր դաշնակիցը: Մենք ուզում ենք հավատալ, որ նույնը վերաբերում է Հունաստանին:

ՀՅԴ Հայ դատի Հունաստանի հանձնախումբ

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+